«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» դպրոցական առաջնության մասնակիցները՝ ՀՖԿՍՊԻ–ում

Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել ենք «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ–ի կողմից կազմակերպված «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնության մասնակիցներին։ Մասնակցելու համար հայտագրվել էին Վանանդի, Դարբնիկի, Կարմիրգյուղի, Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոցների, Երևանի թիվ 100 և թիվ 20, ինչպես նաև Գավառի թիվ 1 և թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը։ Առաջնության նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածումը մտավոր սահմանափակումներ ունեցող՝ հատուկ մարզիկների շրջանում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ ՀՖԿՍՊԻ մասնագիտական խորհրդում

ՀՖԿՍՊԻ–ում գործող մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ Իլյա Խիպաշվիլու «Ֆուտբոլիստների մարզման և ընտրության համակարգչային մեթոդը» թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։ 7 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց Իլյա Խիպաշվիլուն շնորհել (ԺԳ.00.02) «Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)» մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և միջնորդել ՀՀ ԲՈԿ ին՝ հաստատելու մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի որոշումը։

Մագիստրատուրայի առկա (անվճար) ուսուցման համակարգի ընդունելություն

Հայտարարվում է 2022-2023 ուսումնական տարվա ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի առկա (անվճար) ուսուցման համակարգի ընդունելություն: Անհրաժեշտ փաստաթղթեր● Դիմում● Դիպլոմի և հավելվածի պատճեն (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ համարժեքության փաստաթուղթ)● 4 լուսանկար (3 × 4 չափի)● Ինքնակենսագրություն● Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)● Զինհաշվառման գրքույկ (բնօրինակը և պատճենը)● Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ ● Այս տարվա շրջանավարտ-դիմորդներից բարձրագույն կրթության դիպլոմի փոխարեն ընդունվում է համապատասխան […]

ՀՖԿՍՊԻ–ում էր Լիտվայի Սպորտի համալսարանի ռեկտոր Դայանա Ռեկլայտիենեն

ՀՖԿՍՊԻ–ում այսօր հյուրընկալել ենք Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող Լիտվայի Սպորտի համալսարանի ռեկտոր Դայանա Ռեկլայտիենեին (Diana Reklaitiene)։  Հանդիպմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի  գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, բուհի վարչական կազմի ներկայացուցիչներ։ Լիտվացի գործընկերոջը ներկայացրել ենք մեր կրթական ծրագրերը, մասնագիտացումները, բուհի հեռանկարային զարգացման ուղղությունները։  Քննարկվել ենք երկու բուհերի […]

Հայտարարվում է ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Սևակ Մնացականյանի հիշատակի կրթամրցանակ

«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հայտարարում ենք «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկի մասին։ Կրթամրցանակը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Սևակ Մնացականյանի հիշատակին։ Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տրամադրել ՀՖԿՍՊԻ այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին (սկսած բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որն ● բարձր առաջադիմություն, ● գիտական ակտիվություն, ● մարզական […]

Փոքրիկ Օլիմպիկ ամառային դպրոց 2022

Մեկնարկում է ՀՖԿՍՊԻ Փոքրիկ Օլիմպիկ ամառային դպրոց 2022–ը։ Տարիքային խմբեր՝ 7-10 և 11-14։ Առաջին հերթափոխ՝ 01.06.22 – 30.06.22, երկրորդ հերթափոխ՝ 01.07.22 – 29.07.22, ժամը՝ 9:00 -ից 17:30 -ը։ Մասնակցության վճար 100 000 ՀՀԴ (ներառյալ լանչ և ճաշ)։ Ծրագիր՝           • Արհեստական պատի մագլցում           • Պար, կիթառ […]

Աքսելերատոր 28 ծրագիր

Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա, ապա մասնակցե՛ք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համագործակցության շրջանակներում մեկնարկող Աքսելերատոր 28 ծրագրին։ Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստելով           • Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,           • Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,           • […]

Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի 2022 թվականի միջոցառումների մասին

Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2022 թ. միջոցառումների ծրագրով նախատեսված միջազգային սեմինարներին և նստաշրջաններին, որոնք կկայանան Օլիմպիայում (Հունաստան) հետևյալ ժամկետներում՝           ● 62-րդ միջազգային նստաշրջան երիտասարդ մասնակիցների համար (11․06-23․06 2022 թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ․ մայիսի 6–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ․ մայիսի 20–ը։       […]

Դախոսություն՝ հոդվածների և գիտամանկավարժական նյութերի ներկայացման պահանջների մասին

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի դասախոս Մարինա Ճշմարիտյանը դասախոսություն է կարդում «Հոդվածների և գիտամանկավարժական նյութերի ներկայացման պահանջները» թեմայով։ Դասախոսությունը նախատեսված է մագիստրանտների, ասպիրանտների, հայցորդների և երիտասարդ դասախոսների համար։

Էրազմուս+ ծրագրով ՀՖԿՍՊԻ-ում կաշխատի լեհ մասնագետ՝ Մալգորզատա Չարմասը

2022 թ․ մայիսի 2-ից 6-ը Էրազմուս+ ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում ՀՖԿՍՊԻ-ի Բժշկակենսաբանական գիտությունների ամբինում կաշխատի Վարշավայի Ժ․ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Մալգորզատա Չարմասը։ Դասախոսություններն ու գործնական պարապմունքները նախատեսվում են Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի ուսանողների համար։ Դասախոսությունների թեման է «Թթու–հիմնային հավասարակշռությունը […]