News

ՍՊՈՐՏԻ ԱՊԱԳԱՆ ԿՐԹՎԱԾ ՄԱՐԶԻԿՆ Է

Փետրվարի 10-14-ը Իտալիայում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցելու են նաև մեր ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները: Մինչ մեկնելը, ազատ և հունահռոմեական ոճի մարզիկները հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և մարզիչների հետ: Սակայն սա միակ առիթը չէր, որի համար հավաքվել էին: Քննարկման առաջնահերթ խնդիրներից էր նաև գիտելիքներով հարուստ մարզիկ պատրաստելը: Պարոն […]

ԵՎՍ ՄԵԿ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բուհի ռեկտոր Դավիթ Խիթարյանը հյուրընկալեց Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմասին: Ներկաների շարքում էին նաև ուսումնագիտական գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը, որը նաև ներկայացնում է դահուկասպորտի ֆեդերացիան Հայաստանում, ռաֆթինգի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները, Rafting.am կազմակերպության ղեկավար Վազգեն Խաչիկյանը, բուհի կիրառական մարզաձևերի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Դանիելյանը: Առաջարկ եղավ, որ ռաֆթինգը դառնա բուհի նոր բացվող «Սպորտային տուրիզմ» […]

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ ԲՈՒՀՈՒՄ

Փետրվարի 20-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորականից մարդաշատ էր: Առիթը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ նոր ներառական լսարանի բացումն էր: Այստեղ են սովորելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Թեքահարթակներից մինչև սանհանգույց՝ այս լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար: Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը պաշտոնապես համարվում է ՀՀ կառավարության` կրթության ոլորտի […]

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու հնարավորությունները: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ԺՊ Դավիթ […]

ԳՐԱՆՑՎԵՔ ՀԻՄԱ Հայ- Հնդկական «Սպորտային բժշկություն» թեմայով առցանց դասընթացների համար:

«Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը Հնդկաստանի «SPAA INDIA» սպորտային կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է հեռավար դասընթաց` «Սպորտային ֆիզիկական թերապիա և սպորտային բժշկություն» թեմայով: ԳՐԱՆՑՎԵՔ ՀԻՄԱ «Հայ- Հնդկական Սպորտային բժշկություն» թեմայով առցանց դասընթացների համար: Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ հիմնադրամը Հնդկաստանի «SPAA INDIA» սպորտային կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է հեռավար դասընթաց` […]