Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ընդունելության քննությունների կարգի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարվում է ընդունելություն <<Մասնագիտական մանկավարժություն>> մասնագիտությամբ, <<ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ>> (հետևյալ մարզաձևերից՝ ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, սամբո, կարատեդո, բռնցքամարտ, ծանրամարտ, սուսերամարտ, փրկարարական գործ, դահուկասպորտ, հեծանվասպորտ, լող, ֆուտբոլ, թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, մարմնամարզություն, մարզական պարեր), <<Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա>> կրթական ծրագրերով, ինչպես նաև <<Սպորտ>> մասնագիտությամբ <<Առողջարարական ֆիզիկական կուլտուրա (Կինեզիոլոգիա)>> և <<Լրագրություն>> – <<Մարզական լրագրություն>> կրթական ծրագրերով պետպատվեր և վճարովի առանց տարկետման իրավունքի:

Պետպատվերով տարկետման իրավունքով ընդունվում են այն դիմորդները, ովքեր ՀՀ պաշտպանության նախարարության <<Պատիվ ունեմ>> ծրագրի շրջանակներում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում:

<<Պատիվ ունեմ>> ծրագրից չեն օգտվում քոլեջների և ուսումնարանների դիմորդները:

Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները:

Աշխարհի, Եվրոպայի մրցանակակիրները (1-3-րդ տեղեր) և օլիմպիական խաղերում 1-6-րդ տեղեր գրաված դիմորդները բուհ են ընդունվում կառավարության պահեստային տեղերի հաշվին՝ առանց ընդունելության քննությունների:

Համաձայն ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնակարգի՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիմորդներն ընդունելության քննություններին մասնակցում են բժշկական հանձնաժողովի եզրակացությունից հետո:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

Տեղացի դիմորդների

Վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը `
Մասնագիտական մանկավարժություն 420000 ՀՀ դրամ
Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա 480000 ՀՀ դրամ
Մարզական լրագրություն 410000 ՀՀ դրամ

Հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվում է`

  1. Հանրակրթական դպրոցի մեդալակիր դիմորդներին
  2. «Մասնագիտություն» առարկայից բարձր միավոր ստացած դիմորդներին
  3. Մարզական բարձր նվաճումներ ունեցողներին
  4. Դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին

 

  Դիմում ներկայացնելիս, դիմորդը յուրաքանչյուր քննության և փաստաթղթերի ձևակերպման համար վճարում է 1500 դրամ:

 «Մասնագիտության» քննության օրը դիմորդը չներկայանալու դեպքում զրկվում է քննություն հանձնելու իրավունքից:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:

  1. Կրթության մասին վկայականի բնագիրը, կամ տեղեկանք տնօրենից,
  2. 6 լուսանկար 3×4 չափի,
  3. Փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին, պարտադիր ժամկետային
    ծառայությունից զորացրված դիմորդները ներկայացնում են տեղեկանք զինկոմիսարիատից, ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
  4. Զինհաշվառման գրքույկ (իսկականը և պատճեն),
  5. Անձը հաստատող փաստաթուղթ (իսկականը և պատճեն):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

Սփյուռքի և օտարերկրյա դիմորդների

Վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը `
Մասնագիտական մանկավարժություն – սփյուռքահայերի համար՝ 420000 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար՝ 560000 ՀՀ դրամ
Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա– սփյուռքահայերի համար՝ 480000 ՀՀ դրամ,  օտարերկրացիների համար՝ 620000 ՀՀ դրամ
Մարզական լրագրություն – սփյուռքահայերի համար՝ 410000 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար՝ 560000 ՀՀ դրամ

Հավասար միավորներ հավաքելու դեպքում առավելությունը տրվում է`

  1. Հանրակրթական դպրոցի մեդալակիր դիմորդներին
  2. «Մասնագիտություն» առարկայից բարձր միավոր ստացած դիմորդներին
  3. Մարզական բարձր նվաճումներ ունեցողներին
  4. Դպրոցի ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին

 

  Դիմում ներկայացնելիս, դիմորդը յուրաքանչյուր քննության և փաստաթղթերի ձևակերպման համար վճարում է 1500 դրամ:

 «Մասնագիտության» քննության օրը դիմորդը չներկայանալու դեպքում զրկվում է քննություն հանձնելու իրավունքից:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:

  1. Կրթության մասին վկայականի բնագիրը, կամ տեղեկանք տնօրենից,
  2. 6 լուսանկար 3×4 չափի,
  3. Փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին, պարտադիր ժամկետային
    ծառայությունից զորացրված դիմորդները ներկայացնում են տեղեկանք զինկոմիսարիատից, ժամկետային զինծառայությունն անցնելու մասին,
  4. Զինհաշվառման գրքույկ (իսկականը և պատճեն),
  5. Անձը հաստատող փաստաթուղթ (իսկականը և պատճեն):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ինստիտուտ հետևյալ հասցեով`

  Երևան, Ալեք Մանուկյան 11

  հեռախոս 55-04-53

Մասնագիտություններ և ընդունելության քննություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 2021-2022 ՈՒՍ.ՏԱՐՎԱ  «ՍՊՈՐՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» (ԿԻՆԵԶԻՈԼՈԳԻԱ) ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԿԱ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՀԱՐՑԱՇԱՐ

 

  • Հյուսվածքների կառուցվածքային առանձնահատկություններն և տարատեսակները։
  • Հասկացություն գեղձերի մասին՝
  • Ներզատական գեղձեր,
  • Արտազատական գեղձեր,
  • Խառը գեղձեր։
  • Նյարդային համակարգի կառուցվածքը։
  • Վեգետատիվ նյարդային համակարգ՝
  • Սիմպաթիկ և պարասիմպաթիկ ենթաբաժիններ։
  • Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ:
  • Ողնուղեղի կառուցվածքը։
  • Գլխուղեղի կառուցվածքը։
  • Զգայարաններ։
  • Տեսողական վերլուծիչ։
  • Լսողական վերլուծիչ։
  • Մաշկի կառուցվածքը։
  • Հոտառության և համի զգայարան։
  • Հենաշարժողական համակարգի գործառույթը:
  • Կմախքի բաժինները՝
  • Իրանի կմախք,
  • Վերին վերջույթի կմախք,
  • Ստորին վերջույթի կմախք։
  • Մկանային համակարգ՝
  • Հարթ մկաններ,
  • Կմախքային մկաններ։
  • Արյուն և նրա բաղադրությունը։
  • Արյան ձևավոր տարրերը։
  • Արյան խմբեր, արյան փոխներարկում։
  • Արյան շրջանառության համակարգ։
  • Սրտի կառուցվածքը։
  • Ավշային  համակարգի շրջանառություն:
  • Արտազատման օրգաններ։
  • Միզագոյացման առանձնահատկությունները։
  • Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթը։
  • Շնչառական շարժումները և գազափոխանակությունը թոքերում։
  • Մարսողական համակարգի կառուցվածքը և գործառույթները։
  • Մարսողությունը բերանի խոռոչում։

28.Մարսողությունը ստամոքսում։

     29.Մարսողությունը աղիներում։

30.Վերարտադրողական համակարգի օրգաններ։

 

Սույն հարցաշարում ընդգրկված է 2021-2022թթ. ուս տարվա «Սպորտ» մասնագիտության «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» (Կինեզիոլոգիա)  բակալավրի կրթական ծրագրի առկա բաժնի ընդունելության հարցերը:

Հարցաշարի հիման վրա կազմվել են թեստային առաջադրանքներ: Որպես հիմք են ընդունվել «Կենսաբանություն: Մարդ» առարկայի ուսումնական ծրագրերը:

Հարցերը և թեստային առաջադրանքները կազմված են բացառապես հանրակրթական դպրոցի «Կենսաբանություն: Մարդ»  առարկայի ուսումնական ծրագրերի շրջանակներում:

Յուրաքանչյուր թեստային աշխատանք կազմված է 20 առաջադրանքներից /հարցեր/:

Յուրաքանչյուր հարցի դեպքում ներկայացված է պատասխանի 4 տարբերակ, որոնցում պարտադիր կերպով առկա է միայն մեկ ճիշտ պատասխան:

 

Պատասխանները ներառված են հետևյալ գրականության աղբյուրներում`

  • Կենսաբանություն: Մարդ: 8-րդ դասարանի դասագիրք. /Ս.Հ. Սիսակյան, Տ. Վ.    Թանգամյան, Գ. Ի. Միրզոյան – Եր.: Տիգրան Մեծ, 2014. – 208 էջ:
  • Կենսաբանություն: Մարդ: 8-րդ դասարանի դասագիրք, մաս 1 /Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան – Եր.: Տիգրան Մեծ, 2019. – 96 էջ:
  • Կենսաբանություն: Մարդ: 8-րդ դասարանի դասագիրք, մաս 2 /Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան – Եր.: Տիգրան Մեծ, 2019. – 112 էջ:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

  1. Դիմում-հարցաթերթիկ և ՀՀ ԿԳ նախարարի անունով դիմում, որում պետք է նշված լինի ընտրած բուհը և մասնագիտությունը, 
  2.   Անձնագրի պատճեն, 
  3. Ծննդյան վկայականի պատճեն՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված, 
  4. Կրթության վկայականի պատճեն՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված՝ նշելով ուսումնասիրած առարկաները և հանձնած քննությունները, 
  5. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին, 
  6. Լուսանկար (3×4սմ չափսի՝ 4 հատ)
  7. Մարզական նվաճումների վկայագիր (եթե առկա են)

 

Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը՝ նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճեն:

 

Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով

 

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է ` (ժամկետները կարող են փոխվել)

1.Նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 5-ից նոյեմբերի 30-ը ներառյալ,

2.Առկա ուսուցմամբ բակալավրիատի (համաձայն ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 20-ի N 434-Ն որոշման. Հավելված 1, 2017-2018ուս. տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, անվճար) ուսանելու համար` ս.թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը, բակալավրիատի կրթական ծրագրերով վճարովի առկա ուսուցմամբ (առաջին կուրսում) ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 5-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի կրթական ծրագրով՝ հուլիսի 5-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ։

3.Հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ ս.թ. հուլիսի 5-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ։

4.Հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար` ս.թ. հուլիսի 5-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ։

 

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 16:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, № 315 սենյակ, հեռ. (+374 10) 58-13-91

 

Օտարերկրյա և սփյուռքի դիմորդների վարձավճարների չափերը

 

Բակալավր ՀՀ քաղաքացիներ և սփյուռք Արտերկրի քաղաքացիներ
առկա հեռակա առկա հեռակա
Մասնագիտական մանկավարժություն 420.000 340000 560000 450000
Կինեզիոլոգիա 480000 400000 620000 500000
Լրագրություն  410000 340000 560000 450000

 

Մագիստրատուրա

ՀՀ քաղաքացիներ և սփյուռք Արտերկրի քաղաքացիներ
առկա հեռակա առկա հեռակա
Մասնագիտական մանկավարժություն

Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա

600000 510000 750000 650000
Սպորտ

Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝կինեզիոլոգիա

Ադապտիվ սպորտ 

600000 510000 750000 650000
Լրագրություն  600000 510000 750000 650000
Հոգեբանություն 600000 510000 750000 650000
Կառավարում  600000 510000 750000 650000
Մարքետինգ 600000 510000 750000 650000

Ասպիրանտուրա 

ՀՀ քաղաքացիներ և սփյուռք Արտերկրի քաղաքացիներ
առկա հեռակա առկա հեռակա
ԺԳ.00.02 450000 400 000 800000 650000
ԺԹ 00.01 450000 400000 800000 650000
Գ 00.09 450000 400000 800000 650000

 

Միջազգային բաժնի ղեկավար՝ Արմինե Սարգսյան 

e-mail armine.sargsyan@sportedu.am  հեռ. +37493 665502

 

Web site – sportedu.am