-
Համագործակցություն
-
Կարողությունների զարգացման ծրագրեր
-
Շարժունության ծրագրեր
-
Փաստաթղթեր
● «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի նպատակն է՝ օգնել մասնակիցներին ձեռք բերելու հմտություններ, աջակցելու նրանց մասնագիտական զարգացմանը, յուրացնելու միջմշակութային գիտելիքներ:
● Հայաստանը ծրագրին մասնակցում է որպես Գործընկեր (3–րդ) երկիր։ Ծրագրի շրջանակներում հայկական համալսարանների սովորողները և աշխատակիցները կարող են գործուղվել (այցելել) Ծրագրային երկրի բուհ և հյուրընկալել նրանց ներկայացուցիչներին։ Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրներ (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):
● Մեր Էրասմուս գործընկերներն են

Յոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարան

Վասիլ Լևսկի սպորտի ազգային ակադեմիա
● ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(SIN-NEC) ծրագիրն անդրադառնում
է ավելի քիչ փորձառու, Հայաստանի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) կայունությամիջազգայնացման կարողությունների բարձրացման անհրաժեշտությանը` ԵՄ 3 գործընկերների աջակցությամբ:
Այս նպատակն իրականացնելու համար ծրագիրը, համապարփակ ինքնագնահատումից հետո, զարգացնում է ղեկավարների և վարչական անձնակազմի կարողությունները միջազգայնացման և կայունության ուղղությամբ՝ ռազմավարությունների և գործողությունների պլանավորման և մշակման համար:
Նախագիծը զարգացնում է դասախոսների հմտությունները՝ դասավանդելու և վերապատրաստելու նորարարական մանկավարժական և թվային գործիքների վիրտուալ միջավայրերում՝ բարձրացնելով նրանց միջազգայնացման ներուժը:
Ծրագրի համակարգող՝ Տերամոյի համալսարան (Իտալիա)։
● ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ՝
● անփորձ բուհերի կարողությունների զարգացում, որոնք կշահագործվեն ժամանակակից ռազմավարական ծրագրերում և գործողություններում. միջազգայնացում և կայունություն
● դասավանդման նոր մեթոդներ, լեզվական ռազմավարություն, տարասեռ ուսանողների կառավարում, վիրտուալ փոխանակում և կայունություն
● ծրագրում ներգրավված ՀՀ համալսարանների սարքավորումների և ծրագրային ապահովման արդիականացում միջազգայնացմանն ու վիրտուալ փոխանակումներին աջակցելու համար
● Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 36 ամիս է, մեկնարկել է 2024թ. հունվար ամսին:
● ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ
Հյուսիսային համալսարան
Հայբուսակ համալսարան

● ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ալֆրեդ Նոբել համալսարան
Խարկովի ներքին գործերի ազգային համալսարան
Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան
● ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Կարինթիայի կիրառական գիտությունների համալսարան (Ավստրիա)
Պահանջվող ձևաթղթեր (ուսանողներ)
● Դիմում
● Մասնակցության հաստատման ձև
● Մոտիվացիոն նամակ
● Միջազգային շարժունության հաշվետվության ձև
● Ուսանողի շարժունության արդյունքների ճանաչման ձևաթուղթ (կրեդիտների ճանաչում)
Պահանջվող ձևաթղթեր (ՊԴ և վարչական կազմ)
● Դիմում
● Մասնակցության հաստատման ձև
● Մոտիվացիոն նամակ
● Միջազգային շարժունության հաշվետվության ձև
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
● 2025 թվականի սեպտեմբեր ամսին Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նատալյա Գժեբիշը Էրազմուս+ ծրագրի ներգնա շարժունության շրջանակներում դասավանդման 8 ժամ ծավալով դասախոսություն կարդաց ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների համար 4 թեմաներով ՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները ֆիզիկական ակտիվության վերաբերյալ
2. Մարզիկների հետազոտման մեջ օգտագործվող կենսաքիմիական մարկերնեը
3. Մարզումների բեռնվածությունը. լակտատի շեմ և էներգետիկ գոտինեը
4. Ֆիզիկական ակտիվության ազդեցությունը մարմնի վրա։
● 2023 թ.-ին Բելգիայի Թոմաս Մոր համալսարան մեկնեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը «Erasmus+» շարժունության ծրագրի շրջանակներում («Staff Mobility» Որակի ապահովման գործընթացների միջազգայնացում և միջազգային բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացում):
● 2022թ.-ին Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Մալգորզատա Չարմասը Էրազմուս+ ծրագրի ներգնա շարժունության շրջանակներում դասավանդման 4 ժամ ծավալով դասախոսություն կարդաց ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների համար «Թթու-բազային հավասարակշռությունը հանգստի պայմաններում և բեռնվածության ժամանակ» թեմայով:
Նորություններ
«Սպորտային իրավունք և միջազգային կառավարում» թեմայով դասընթացներ իրավաբանների և սպորտի մասնագետների համար
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում Րիզոլվ ակադեմիայի հետ համագործակցությամբ անցկացվում են…
Դասախոսություն՝ «Սպորտային կազմակերպությունների կառավարման առանձնահատկությունները» թեմայով
Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մագիստրանտների համար դասախոսությամբ հանդես է…



