Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը և Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը «Erasmus+ Staff Mobility» վարչական անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում գտնվում էին Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան Ֆիզիկական դաստիարակության Համալսարանում։

ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վարշավայի համալսարանի Զարգացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Յոլանտա Ժիշկոյի հետ՝ քննարկվել է երկու բուհերի հնարավորությունները և համագործակցության ընդլայնման ուղղությունները, քննարկվել է նաև ՀՖԿՍՊԻ–ի համար SIN-NEC ծրագրի շրջանակներում մշակված միջազգայնացման ռազմավարության վերաբերյալ Յոլանտա Ժիշկոյի կողմից, որպես արտաքին փորձագետի, կարծիք ներկայացնելու հարցը:

Կողմերն անդրադարձել են միջազգային ծրագրերի և որակի ապահովման թեմաներով համատեղ սեմինարների և այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցերին։

Շարժունության ծրագրով կազմակերպված վերապատրաստումը կնպաստի ՀՖԿՍՊԻ–ի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ապահովման համար պատասխանատու բաժինի աշխատանքների բարելավմանը՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ և կազմակերպված։