2022 թ․ մայիսի 2-ից 6-ը Էրազմուս+ ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում ՀՖԿՍՊԻ-ի Բժշկակենսաբանական գիտությունների ամբինում կաշխատի Վարշավայի Ժ․ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Մալգորզատա Չարմասը։
Դասախոսություններն ու գործնական պարապմունքները նախատեսվում են Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի Ֆիզիկական վերականգնման ամբիոնի ուսանողների համար։ Դասախոսությունների թեման է «Թթու–հիմնային հավասարակշռությունը հանգստի և մարզումների ընթացքում․ ընտրված հարցեր»։