«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի նպատակն է՝ օգնել մասնակիցներին ձեռք բերելու հմտություններ, աջակցելու նրանց մասնագիտական զարգացմանը, յուրացնելու միջմշակութային գիտելիքներ:

Հայաստանը ծրագրին մասնակցում է որպես Գործընկեր (3–րդ) երկիր։ Ծրագրի շրջանակներում հայկական համալսարանների սովորողները և աշխատակիցները կարող են գործուղվել (այցելել) Ծրագրային երկրի բուհ և հյուրընկալել նրանց ներկայացուցիչներին։ Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրներ (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):

Մեր Էրասմուս գործընկերներն են


Յոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարան


Վասիլ Լևսկի սպորտի ազգային ակադեմիա

 


Թոմաս Մոր կիրառական գիտությունների համալսարան

 SIN-NEC (Կայունություն և միջազգայնացման կարողությունների զարգացում՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում)

 ● ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(SIN-NEC) ծրագիրն անդրադառնում է ավելի քիչ փորձառու, Հայաստանի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) կայունությամիջազգայնացման կարողությունների բարձրացման անհրաժեշտությանը` ԵՄ 3 գործընկերների աջակցությամբ:
Այս նպատակն իրականացնելու համար ծրագիրը, համապարփակ ինքնագնահատումից հետո, զարգացնում է ղեկավարների և վարչական անձնակազմի կարողությունները միջազգայնացման և կայունության ուղղությամբ՝ ռազմավարությունների և գործողությունների պլանավորման և մշակման համար:
Նախագիծը զարգացնում է դասախոսների հմտությունները՝ դասավանդելու և վերապատրաստելու նորարարական մանկավարժական և թվային գործիքների վիրտուալ միջավայրերում՝ բարձրացնելով նրանց միջազգայնացման ներուժը:
Ծրագրի համակարգող՝ Տերամոյի համալսարան (Իտալիա)։

ԾՐԱԳՐԻ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ՝
    անփորձ բուհերի կարողությունների զարգացում, որոնք կշահագործվեն ժամանակակից ռազմավարական ծրագրերում և գործողություններում. միջազգայնացում և կայունություն
      ● դասավանդման նոր մեթոդներ, լեզվական ռազմավարություն, տարասեռ ուսանողների կառավարում, վիրտուալ փոխանակում և կայունություն
      ● ծրագրում ներգրավված ՀՀ համալսարանների սարքավորումների և ծրագրային ապահովման արդիականացում միջազգայնացմանն ու վիրտուալ փոխանակումներին աջակցելու համար

Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 36 ամիս է, մեկնարկել է 2024թ. հունվար ամսին:

ՀՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ
Հյուսիսային համալսարան
Հայբուսակ համալսարան

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ալֆրեդ Նոբել համալսարան
Խարկովի ներքին գործերի ազգային համալսարան
Խարկովի ռադիոէլեկտրոնիկայի ազգային համալսարան
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Կարինթիայի կիրառական գիտությունների համալսարան (Ավստրիա)

2021թ.ին Վարշավայի Ջոզեֆ Պիլսուդսկու անվան ֆիզիկական դաստիարակության համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Մալգորզատա Չարմասը Էրազմուս+ ծրագրի ներգնա շարժունության շրջանակներում դասավանդման 4 ժամ ծավալով դասախոսություն կարդաց ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների համար «Թթու-բազային հավասարակշռությունը հանգստի պայմաններում և բեռնվածության ժամանակ» թեմայով:

2023թ.ին Բելգիայի Թոմաս Մոր համալսարան մեկնեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը «Erasmus+» շարժունության ծրագրի շրջանակներում («Staff Mobility» Որակի ապահովման գործընթացների միջազգայնացում և միջազգային բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացում):

Նորություններ

Հուշագիր՝ «Սպիտակ» փրկարար կենտրոն բարեգործական ՀԿ–ի հետ

December 25, 2024

ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և «Սպիտակ» փրկարար կենտրոն բարեգործական ՀԿ–ի նախագահ Աշոտ…

ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակությունը մասնակցել է «Օլիմպիական սպորտ և սպորտը բոլորի համար» միջազգային կոնգրեսին

December 24, 2024

ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Սպորտի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ․գ․թ․…