Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի կենտրոնում (քոլեջ) այսօր անցկացվել է անգլերեն լեզվի միջքոլեջային մրցույթ։
Անգլերենի իմացությամբ իրենց ուժերն են չափել ՀՖԿՍՊԻ–ի Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի կենտրոնի, Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի, Պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի և Հայ-հունական պետական քոլեջի ուսանողները։
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին մասնագետներ «European Institute of International Languages», «Green Corps» և «Դեպի Հայք» կազմակերպություններից։
Հաղթել է Պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի թիմը, որի անդամներն էլ ՀՖԿՍՊԻ–ի Միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Վարդան Թովմասյանի կոմիղ արժանացել են պատվոգրերի։ Մրցույթի մյուս մասնակիցներին և մրցութային հանձնաժողովի անդամներին պարոն Թովմասյանը հանձնել է շնորհակալագրեր։ Միջոցառման ընթացքում քոլեջների ուսանողները հանդես են եկել նաև գեղարվեստական ելույթներով։
Միջոցառման նպատակն էր նպաստել նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը՝ ընձեռելով ինքնադրսևորվելու և սեփական հմտություններն ու կարողությունները հանրայնացնելու հնարավորություն:

