Հաստատվել է ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 13-ի 1414-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:https://escs.am/am/news/10978?fbclid=IwAR0FpqoAd1sABS7T6g8ACUMG6Nw7aM2FtaZClqkxHR2igtyqcofRsJjT–oՀիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ՝Կարեն Գիլոյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալՆաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնականԳոհար Մամիկոնյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության […]

Առաջին անգամ ներկայացվեցին «Սպորտային տուրիզմ» մագիստրոսական ծրագրի հաշվետվությունները

ՀՖԿՍՊԻ նոր մագիստրոսական` «Սպորտային տուրիզմ», կրթական ծրագրի մագիստրանտներն առաջին անգամ ներկայացրեցին իրենց կիսամյակային հաշվետվությունները։Միջոցառմանը մասնակցեցին սպորտային տուրիզմի ներկայացուցիչներ արտերկրից և Հայաստանից։Ռեկտոր Դավիթ Խիթարյանը սպորտային տուրիզմի ոլորտում հայ և իրանցի մասնագետների համագործակցային հարաբերությունների սերտացմանն աջակցելու համար Սուրեն Ստեփանյանին հանձնեց ՀՖԿՍՊԻ շնորհակալագիր։Սուրեն Ստեփանյանն իր կողմից ինստիտուտին նվիրեց ժայռամագլցման արհեստական քարեր։

ՀՖԿՍՊԻ–ն մեդալների քանակով առաջինն է հանրապետական ուսանողական մարզական խաղերում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը գրավել է հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերում։ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչներ Վահե Նազարյանը (վոլեյբոլ), Արևիկ Ճշմարիտյանը (բասկետբոլ) և Մխիթար Վարդանյանը (բասկետբոլ) լավագույնն են ճանաչվել իրենց մարզաձևերում:Հաղթողներին հավաստագրեր, գավաթներ և դրամական պարգևներ են հանձնել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։Նշենք, որ հանրապետական ուսանողական 22-րդ […]

ՈԱԱԿ–ի կազմակերպած առցանց հանդիպում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած առցանց հանդիպմանը ՀՖԿՍՊԻ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը խոսել է «ՄԿԾ որակի ապահովման ներբուհական մեխանիզմները՝ ՄԿԾ բարելավման հիմքում․ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրի մասին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՄԿԾ-ների բարելավման գործընթացներում արտաքին և ներքին շահակիցների ներգրավման արդյունքում իրականացրած բարեփոխումներին, աշխատաշուկայի պահանջներին և միջազգային փորձի ուսումնասիրությանը վերաբերող […]

Հանդիպում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ #ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել է հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։Անդրադարձ է եղել բուհում դասավանդվող հեռանկարային մասնագիտություններին և ՀՖԿՍՊԻ շրջանավարտների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում կարիերայի ձևավորմանը և զարգացմանը։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետ համատեղ կիրականացվեն գիտական և ուսումնական ծրագրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի միջև այսօր կնքված համագործակցության հուշագրի համաձայն սպորտային հոգեբանության ոլորտում կիրականացվեն համատեղ գիտական և ուսումնական ծրագրեր։ ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը և ՀՀԱ նախագահ Արմեն Սողոյանը կարևորել են հոգեբանության, առողջ ապրելակերպի դասընթացների շրջանակներում հոգեկան առողջության ապահովման գործընթացում ֆիզիկական ակտիվության դերի և նշանակության վերաբերյալ պրակտիկ թեմաների դասավանդումը, […]

Հանդիպում ՄՌԿ փորձագետ Արաքսյա Դավթյանի հետ

Կարևորելով աշխատակազմի մոտիվացիայի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ՄՌԿ փորձագետ Արաքսյա Դավթյանին։ Հանդիպմանը մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներ։ Հետաքրքիր և բովանդակալից դասախոսության համար Արաքսյա Դավթյանին հանձնել ենք ՀՖԿՍՊԻ շնորհակալագիր։

Մեր հյուրն էր Սանկտ–Պետերբուրգի Լեսգաֆտի անվան համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Քաջիկ Օհանյանը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր հյուրընկալել ենք ՌԴ Սանկտ–Պետերբուրգի Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանի Ագեևցի անվան սոցիալ–հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Քաջիկ Օհանյանին։Քաջիկ Մարտիրոսովիչի զեկույցի թեման վերաբերվում էր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ոլորտներում մարդկային ռեսուրսների կառավարման մեջ սոցիալ–հումանիտար տեխնոլոգիաներին։Մեր անվանի հայրենակցին դասախոսության […]

ՀՖԿՍՊԻ–ն ներկայացնող շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը պարգևատրվեցին ոսկե մեդալներով

Հայկ Մարտիրոսյանին և Աննա Սարգսյանին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցին կայծակնային շախմատի համաշխարհային ուսանողական օնլայն առաջնության հաղթողի ոսկե մեդալները։ Մեդալները Հայաստանի շախմատի ֆեդերացիային փոխանցել էր ՖԻԴԵ–ն։ Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը ՀՖԿՍՊԻ–ի մագիստրատուրայի 2020 թվականի շրջանավարտ է, իսկ Աննա Սարգսյանը դեռ […]

Ֆինանսավորման երաշխավորություն՝ ՀՖԿՍՊԻ գիտական թեմային

ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից պետական ֆինանսավորման երաշխավորություն է ստացել ռեկտոր Դավիթ Խիթարյանի ղեկավարած ՀՖԿՍՊԻ աշխատանքային խմբի՝ «Ձյուդոն որպես բուլինգի կանխարգելման մոդել նախակրթական եվ հանրակրթական հաստատություններում» գիտական թեման։Աշխատանքային խմբի անդամներն են ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոսներ Մեսրոպ Բարբարյանը և Մխիթար Խաչատրյանը։