Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հայցորդ Նարեկ Խաչատրյանի «Մարզման ինտերվալային մեթոդի ազդեցությունը էրգոգեն միջոցի կիրառմամբ ֆուտբոլիստների արագային դիմացկանության վրա» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։

Նարեկ Խաչատրյանի գիտական ղեկավարը մ․գ․դ․, պրոֆեսոր Ելենա Հակոբյանն է։

Պաշտպանությունը տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ–ում գործող 065 մասնագիտական խորհրդում։ Խորհուրդը միջնորդելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ Նարեկ Խաչատրյանին մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչում շնորհելու համար։