Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Տարեվերջին ընդունված է ամփոփել անցնող տարին և նախանշել գալիք տարվա ծրագրերն ու ակնկալիքները: Բոլորիս երազանքներում հաստատուն տեղ ունեն մեր հայրենիքի զարգացման և բարգավաճմանն ուղղված ծրագրերը։ Հավատացած եմ, որ համատեղ աշխատանքի, նվիրվածության և բոլորիս միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել այս ծրագրերի իրականացմանը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում ընտանեկան ջերմություն, առողջություն, աշխատանքային ու անձնական ձեռքբերումներ:
Թող 2026 թվականը կայունության, հաջողությունների և խաղաղության տարի լինի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

