Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԻՄԱ մարզական ակումբը Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր հրաձգության առաջնություն նվիրված բուհի 80–ամյակին։

Առաջնությանը մասնակցել է բուհի շուրջ 30 ներկայացուցիչ՝ աշխատակիցներ և դասախոսներ, ովքեր մրցել են 4,5մմ տրամաչափի օդամղիչ հրացաններով՝ արձակելով 13 կրակոց։ Հաշվարկվել է յուրաքանչյուր մասնակցի 10 լավագույն արդյունքը։

Կանանցից լավագույնը ճանաչվել է Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գործավար Մարիաննա Խաչատուրյանը, իսկ տղամարդկանցից՝ ՖԴՏ, մեթոդիկայի և ԱՖԿ ամբիոնի դասախոս Արա Պատվականյանը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների և հուշանվերների։