«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը (կրճատ՝ ՀՖԿՍՊԻ, նախկին անվանումը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) հիմնադրվել է 1945 թ. հուլիսի 21-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշմամբ։
Հիմնադրման պահին ՀՖԿՍՊԻ–ն ունեցել է 114 ուսանող, 13 ամբիոն, 26 դասախոս: 1948 թ. առաջին 42 շրջանավարտները ստացել են ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում:
Ինստիտուտի առաջին ռեկտորն է Հայկ Փարսադանյանը, հետագայում այդ պաշտոնը զբաղեցրել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը և Ռոբերտ Գալստյանը, Վահրամ Առաքելյանը: 2019 թվականից բուհը ղեկավարում է Դավիթ Խիթարյանը։
Ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներում:
Օլիմպիական խաղերին ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները նվաճել են 10 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ:
2015 թվականին բուհում կազմակերպվել և անցկացվել է «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» խորագրով միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետներ, Եվրասիական օլիմպիական ասոցիացիայի անդամ բուհերի ներկայացուցիչներ։
2016 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական  ինստիտուտի իրավական կարգավիճակը փոխվեց դառնալով՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ։
Բուհում սովորող ուսանողների թիվը շուրջ 2500 է: Մենք պատրաստում ենք ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և մարզիչներ տարբեր մարզաձևից, առողջարարական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, մարզական լրագրողներ, կինեզիոլոգներ, սպորտային հոգեբաններ, սպորտի կառավարիչներ, մարկետոլոգներ:
Ըմբշամարտի զարգացման գործում ունեցած հատուկ վաստակի համար ինստիտուտը պարգևատրվել է դիպլոմով և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե մրցանակով, ինչպես նաև արժանացել է ՄՕԿ-ի և Օլիմպիական ակադեմիայի «Սպորտը և համերաշխությունը» մրցանակին:
Մեր բուհում աշխատում են 4 դոկտոր, 61 գիտությունների թեկնածու, 12 պրոֆեսոր և 53 դոցենտ։
Բուհը ֆիզիկական կուլտուրայի համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ է: Ինստիտուտն այն կենտրոնն է, որի բազայի վրա գործում է Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան, որը հանդիսանում է Միջազգային օլիմպիական ակադեմիայի անդամ, իսկ 2020 թվականի հունվարից նաև Եվրոպական օլիմպիական ակադեմիայի անդամ է։
2022 թվականից սկսել է գործել ՀՖԿՍՊԻ հենակետային «Սպորտուս» քոլեջը, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթություն 4 մասնագիտացումներով՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, զբոսաշրջություն, բուժական մերսում և թիկնապահական գործ։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՖԿՍՊԻ–ի առաքելությունն է՝ ապահովել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտը սպասարկող  ոլորտների մրցունակ ու որակյալ մասնագետներ՝ նպաստել գիտելիքների ստեղծմանն ու փոխանցմանը, անձի շարունակական զարգացմանը, մարդկային ներուժի ձևավորմանը և տարածաշրջանում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու խթանմանը:

ՏԵՍԼԱԿԱՆ

ՀՖԿՍՊԻ–ին  հավակնում է դառնալ տարածաշրջանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այդ  ոլորտները սպասարկող մասնագետների պատրաստման, կրթական և գիտահետազոտական գործունեություն ծավալող առաջատար բուհ:

Տիգրան Սիմոնյան, մ․գ․թ․, դոցենտ
Ժամանակավոր պաշտոնակատար

 

 

 

Մասնագիտական կրթություն
2015 թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Հանրակրթական դպրոցում
«Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդման մեթոդիկայի» վերապատրաստման դասընթացներ
2015 թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից կազմակերպվող «Բարձրագույն կրթության
ժամանակակից հիմնախնդիրները և որակի ապահովումը» վերապատրաստման դասընթացներ
2003-2005 թթ. IAAF և EAA կողմից կազմակերպվող «Աթլետիկայի մրցավարական» միջազգային սեմինար
1991-1995 թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակալավրիատ, որոկավորումը՝ ֆիզիկական
կուլտուրայի դասատու, թեթև աթլետիկայի մարզիչ
1991 թ. Արտաշատ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոց

Աշխատանքային փորձ
2024 թ․ հունվարի 3-ից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի
ժամանակավոր պաշտոնակատար
2013 թ-ից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ինստիտուցիոնալ
հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ
2013 թ-ից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Հ․ Թոփալյանի անվան
ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատու
1996 թ-ից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Հ․ Թոփալյանի անվան
ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս

Մարզական կարիերա
Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահության անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ
IAAF միջազգային տեսուչների անդամ
Եղել է ՀՀ աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր
1984 թ-ից զբաղվել է աթլետիկա մարզաձևով

Գիտական հրապարակումներ
«Աթլետիկա» ուսումնական ձեռնարկի համահեղինակ
«Աթլետիկա բարձրացատկ և ձողացատկ» ուսումնական ձեռնարկի հեղինակ

Կոչումներ և պարգևներ
2005 թ․ ՀՖԿՍՊԻ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում
1999 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1998-2000 թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում։

Գագիկ Ծառուկյան

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ

Վահրամ Առաքելյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ

Դերենիկ Գաբրիելյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ

Միլան Էռցեգան

Ըմբշամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ

Ռաֆայել Մարտինետի

Ըմբշամարտի աշխարհի ֆեդերացիայի փոխնախագահ

Ժոզեֆ Բլատտեր

Ֆուտբոլի աշխարհի ֆեդերացիայի նախագահ

Իգլե Բեշահոլդ

Կանանց աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Տամաշ Այան

Ծանրամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ

Չինգ Կուո Վու

Բռնցքամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ

Գաֆուր Ռահիմով

Բռնցքամարտի աշխարհի ֆեդերացիայի փոխնախագահ

Նորայր Նուրիկյան

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն

Ռոլանդ Շառոյան

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող

Սմբատ Լպուտյան

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ

Իգոր Տեր–Հովհաննիսյան

Հեռացատկի աշխարհի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի մրցանակակիր

Ստեփան Ղազարյան

Միջազգային մարզական գործիչ

Յուրի Վարդանյան

Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր

Մարինա Բուլատովա

Ուկրաինայի ազգային օլիմպիական ակադեմիայի նախագահ

Սերգեյ Սեյրանով

Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ռեկտոր

Վլադիմիր Միխալյով

Սիբիրի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ռեկտոր

Դևիդ Վալեշինսկի 

Օլիմպիական պատմաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ

Զակիրյանով Կայրաթ Կայրուլինի

Ֆիզիկական կուլտուրայի և ապորտի համալասարանների միջազգային
ասոցիացիայի նախագահ

Եվգենի Իմաս

Ուկրաինայի ֆիզիկական  կրթության և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր

Էյջի Տագուչի

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան

Լևոն Արոնյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն

Արմեն Նազարյան

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն

Սերգեյ Բոնդարենկո

Լեգենդար «Արարատ–73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան

Շամիլ Տարպիշև

ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահ

Ջոնգ Բինգշու

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մայրաքաղաքային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր

Սունիլ Կալրա

ՆյուզԻքս հ/ը մարզական բաժնի գլխ․ խմբագիր Հնդկաստան

Նորություններ

ՀՖԿՍՊԻ–ն՝ «Կրթություն և կարիերա EXPO- 2024» ցուցահանդեսում

April 12, 2024

Իր աշխատանքն ավարտեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Կրթություն և կարիերա EXPO-…

ՀՖԿՍՊԻ–ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները

April 8, 2024

Այս անգամ սեմինարը նախատեսված էր Մարզչամանկավարժական ֆակուլտետի 3–րդ կուրսի ուսանողների համար, որոնք ծանոթացան…

Հայտարարություններ

2024-2025 ուստարվա ընդունելության տեղեր

April 15, 2024

Հայաստանի ֆիզիկական…