Հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն արժանացել է «THE LEADER 2025» մրցանակի։

«Վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանն այսօր բուհի գիտական խորհրդի անդամների, դասախոսների և ուսանողների ներկայությամբ ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանին հանձնեց «80-ամյա ոսկե ուղի» անվանակարգում շնորհվող մրցանակը և պատվոգիրը։

Մրցանակը յուրատեսակ ձեռքբերում է բուհի 80–ամյա հարուստ տարեգրության մեջ և իր ուրույն տեղն կզբաղեցնի ինստիտուտի մյուս պարգևների և մրցանակների շարքում։