Հոկտեմբերի 22–ին իր աշխատանքն է ավարտել «Գիտությունը սպորտում, արդի հիմնախնդիրներ» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80–ամյակին։
Գիտաժողովի 2–րդ օրվա ուղղություններն էին
· Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի, ադապտիվ սպորտի և ֆիզիկական վերականգնման հայեցակետերը
· Ֆիզկուլտուրայի և սպորտային ոլորտում սոցիալ–տնտեսական, կառավարման և պատմագիտական հայցակետերը։
Նիստում համանախագահել են մ․գ․դ․, պրոֆեսոր Ե․ Ս․ Հակոբյանը և տ․գ․թ, դոցենտ Ջ․ Ա․ Թադևոսյանը։
Է. Զ. Մարտիրոսյանի և Մ.Ս. Հայրապետյանի համահեղինակած «Աթլետիկայի ամբիոնի 80-ամյա ուղին․ պատմական ակնարկ․ թեման զեկուցել է Է. Զ. Մարտիրոսյանը, «Աուտիզմով նախադպրոցականների շարժողական կարողությունների ձևավորման մեթոդական մոտեցումները» թեման ներկայացրել է հայցորդ Վ․ Չախոյանը։ Հայցորդ Խ.Խ. Խաչատրյանի զեկույցի թեման էր՝ «Շարժումների տարածաժամանակային բնութագրերի ճշգրտության գնահատման նոր թեստեր»։ Ջ․ Ա․ Թադևոսյանը հանդես է եկել «Սպորտի տնտեսագիտություն» եզրույթի մեկնաբանության շուրջ» իսկ Ա․Ս․ Զուրաբյանը՝ «Актуальность преподавания художественной литературы и проведения образовательно-культурных мероприятий в ГИФКС» զեկույցով։ Ա․ Շ․ Մկրտիչյանի և Ք․ Գ․ Եղիազարյանի համահեղինակած «Մեդիագործիքների կիրառման հնարավորությունները վոլեյբոլի հանրահռչակման և զարգացման գործում․ միջազգային փորձն ու իրականացման հեռանկարները ՀՀ-ում» թեման ներկայացրել է Ա․ Շ․ Մկրտիչյանը։
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՖԿՍՊԻ–ի գիտական գծով պրոռեկտոր Տիգրան Պետրոսյանը։