● «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը (կրճատ՝ ՀՖԿՍՊԻ, նախկին անվանումը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) հիմնադրվել է 1945 թ. հուլիսի 21-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշմամբ։
● Հիմնադրման պահին ՀՖԿՍՊԻ–ն ունեցել է 114 ուսանող, 13 ամբիոն, 26 դասախոս: 1948 թ. առաջին 42 շրջանավարտները ստացել են ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում:
● Ինստիտուտի առաջին ռեկտորն է Հայկ Փարսադանյանը, հետագայում այդ պաշտոնը զբաղեցրել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը և Ռոբերտ Գալստյանը, Վահրամ Առաքելյանը: 2019 թվականից բուհը ղեկավարում է Դավիթ Խիթարյանը։
● Ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներում:
● Օլիմպիական խաղերին ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները նվաճել են 10 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ:
● 2015 թվականին բուհում կազմակերպվել և անցկացվել է «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» խորագրով միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետներ, Եվրասիական օլիմպիական ասոցիացիայի անդամ բուհերի ներկայացուցիչներ։
● 2016 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի իրավական կարգավիճակը փոխվեց դառնալով՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ։
● Բուհում սովորող ուսանողների թիվը շուրջ 2500 է: Մենք պատրաստում ենք ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և մարզիչներ տարբեր մարզաձևից, առողջարարական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, մարզական լրագրողներ, կինեզիոլոգներ, սպորտային հոգեբաններ, սպորտի կառավարիչներ, մարկետոլոգներ:
● Ըմբշամարտի զարգացման գործում ունեցած հատուկ վաստակի համար ինստիտուտը պարգևատրվել է դիպլոմով և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե մրցանակով, ինչպես նաև արժանացել է ՄՕԿ-ի և Օլիմպիական ակադեմիայի «Սպորտը և համերաշխությունը» մրցանակին:
● Մեր բուհում աշխատում են 4 դոկտոր, 61 գիտությունների թեկնածու, 12 պրոֆեսոր և 53 դոցենտ։
● Բուհը ֆիզիկական կուլտուրայի համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ է: Ինստիտուտն այն կենտրոնն է, որի բազայի վրա գործում է Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան, որը հանդիսանում է Միջազգային օլիմպիական ակադեմիայի անդամ, իսկ 2020 թվականի հունվարից նաև Եվրոպական օլիմպիական ակադեմիայի անդամ է։
● 2022 թվականից սկսել է գործել ՀՖԿՍՊԻ հենակետային «Սպորտուս» քոլեջը, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթություն 4 մասնագիտացումներով՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, զբոսաշրջություն, բուժական մերսում և թիկնապահական գործ։
● ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀՖԿՍՊԻ–ի առաքելությունն է՝ ապահովել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտը սպասարկող ոլորտների մրցունակ ու որակյալ մասնագետներ՝ նպաստել գիտելիքների ստեղծմանն ու փոխանցմանը, անձի շարունակական զարգացմանը, մարդկային ներուժի ձևավորմանը և տարածաշրջանում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու խթանմանը:
● ՏԵՍԼԱԿԱՆ
ՀՖԿՍՊԻ–ին հավակնում է դառնալ տարածաշրջանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այդ ոլորտները սպասարկող մասնագետների պատրաստման, կրթական և գիտահետազոտական գործունեություն ծավալող առաջատար բուհ:
Դավիթ Խիթարյան, մ․գ․թ․, պրոֆեսոր
Մասնագիտական կրթություն
● 2019թ. Մասնակցություն «Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրներն և մարտահարավերները» թեմայով միջազգային աշխատաժողովի
● 2018թ. Մասնակցություն ձյուդոյի եվրոպական միության մրցավարական և մարզչական սեմինարի
● 2017թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Վալերի Դվույնիկովի գլխավորությամբ
● 2016թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Ալեքսանդր Յացկևիչի գլխավորությամբ
● 2015թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Անդրեյ Շտուրբաբինի գլխավորությամբ
● 2007թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Կազուշի Կավագուչիի գլխավորությամբ
● 2000թ. Մասնակցություն մարզչական սեմինարի, Իտալիա
● 1990-1992թթ. Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ՝ լրագրող-ֆոտոթղթակից
● 1988-1992թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գերազանցության դիպլոմ՝ ձյուդոյի մարզիչ–մանկավարժ որակավորմամբ
● 1987-1988թթ. ՀՍՍՀ Երևանի միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 8 ուսումնարան
● 1977-1987թթ. Մ. Մանուշյանի անվան ֆրանսերեն թեքումով թիվ 48 դպրոց
Աշխատանքային փորձ
● 2021թ․ հունվարից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր
● 2019-2021թ. հունվար «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
● 2004թ.-2019թ. Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, դասախոս
● 01.04.2008թ․-13.11.2008թ․ «ՄԻԿԱ» մարզական համալիր, մարզիչ
● 2007թ.-2019թ. Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ
● 01.03.2006թ.-02.08.2006թ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն
● 1999-2000թթ. «Սևան»ԳՄԸ հանրապետական խորհուրդ, ուսումնասպորտային բաժնի ավագ հրահանգիչ
● 1999-2006թթ. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ
● 1998-1999թթ. ՀՀ ազգային հավաքականների կենտրոն, ձյուդոյի մարզիչ
● 1998-1998թթ. Օլիմպիական պատրաստության կենտրոն, ձյուդոյի մարզիչ
● 1996-1999թթ. «Հայաստան» ՄՄ Երևանի Ձյուդո-սամբոյի ՕՀՄԴ, մարզիչ
● 1992-2005թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ըմբշամարտի ամբիոնի ձյուդոյի տեսություն և մեթոդիկա առարկայի դասախոս, ավագ դասախոս
● 1991-1996թթ. Խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոց, մարզիչ, ավագ մարզիչ
● 1987-1988թթ. Երևանի ավտոգործարան, խառատ
Մարզական կարիերա
● 1980-1993թթ. ՀՀ չեմպիոն, Համամիութենական մրցաշարերի մրցանակակիր, ԽՍՀՄ ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր (թիմային)
Հասարակական աշխատանք
● 2017թ. մինչև օրս «Կազախ Կուրեսի ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպության նախագահ
● 2013-2017թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
● 2010-2017թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ
● 2003թ. մինչև օրս «Զեյթուն» մարզական ակումբի նախագահ
● 2005-2010թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ
● 1995-2005թթ. ՀՀ ձյուդոյի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ
● 1994-1995թթ. ՀՀ ձյուդոյի կանանց հավաքականի ավագ մարզիչ
Գիտական հրապարակումներ
● 1997-2020թթ. Հեղինակ ավելի քան 12 գիտական հոդվածների
● 2017թ. Հեղինակ «Ձյուդո» ուսումնական ձեռնարկի
● 2020թ․ «About the issue of RA educational system governance models reprogramming» հոդվածի հեղինակ, տպագրությունը՝ «Գիտական ժառանգություն» Հունգարական ամսագրում
● 2020թ․ «About the continuous education of physical culture in Armenia» հոդվածի հեղինակ, տպագրությունը՝ Սլովակիայի միջազգային գիտական ամսագրում
● 2020թ․ «Ձյուդոն դեռահասների բուլինգի կանխարգելման համակարգում» հոդվածի հեղինակ, ամսագիր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ»
● 2020թ․ «Մարդու մկանային ուժը․ տարիքը, մարզման ազդեցությունը, մշակման մեթոդիկան», մենագրություն, հեղինակային տպագրություն
● 2020թ․ «Հայաստանի Հանրապետությունում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման հիմնախնդիրները», Պարբերական՝ Գիտությունը սպորտում․ արդի հիմնախնդիրները N1
● 2020թ․ «Институт физической культуры как кузница подготовки научно-педагогических кадров в Армении» Պարբերական՝ Գիտությունը սպորտում․ արդի հիմնախնդիրները N2
● 2021թ. ՀՀ ԿԳՄՍ ԳՊԿ–ի կողմից տրամադրված Դրամաշնորհային ծրագիր ՝ «Ձյուդոն որպես բուլինգի կանխարգելման մոդել նախակրթական և հանրակրթական հաստատություններում»
● 2022թ. Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող Դրամաշնորհային աջակցություն մշակութային համայնքներին՝ «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճի վերանորոգման նախագիծ»-ի համար
Կոչումներ և պարգևներ
● 2021թ․ Ս. Ռախիմովի անվան Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտոր
● 2020թ․ ՀՖՀՀ երախտագիտության մեդալ
● 2019թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտական խորհրդի 17.05.2019թ. Որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում Մանկավարժություն մասնագիտությամբ: Հաստատված է ԲՈԿ կողմից արձանագրություն N 14, 22.07.2019 թ.:
● 2019թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտական խորհրդի 29.11.2018թ. Որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում Մանկավարժություն մասնագիտությամբ: Հաստատված է ԲՈԿ կողմից արձանագրություն N2, 25.01.2019 թ.:
● 2013թ. Սև գոտի 5-րդ դան որակավորում
● 2012թ. Ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար
● 2011թ. «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
● 2006թ. Սև գոտի 4-րդ դան որակավորում
● 2004թ. Մանկավարժական գիտությունների թեկնածու
● 2004թ. ՀՀ վաստակավոր մարզիչ
● 2003թ. Ձյուդոյի միջազգային կարգի մրցավար
Լեզուներ, այլ գիտելիքներ և նախասիրություններ
● Օտար լեզուներ՝ Ֆրանսերեն՝ միջին, անգլերեն՝ միջին, ռուսերեն՝ լավ
● Համակարգչային գիտելիքներ՝ MS Windows, Word, Excel, Access, Internet
● Այլ նախասիրություններ՝ Ոտքով արշավ
● 1992-1993թթ. Ծառայություն ՀՀ ՊՆ ներքին զորքերում
● Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ |
● Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ |
● Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ |
● Ըմբշամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ |
● Ըմբշամարտի աշխարհի ֆեդերացիայի փոխնախագահ |
![]() Ժոզեֆ Բլատտեր ● Ֆուտբոլի աշխարհի ֆեդերացիայի նախագահ |
● Կանանց աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ |
● Ծանրամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ |
● Բռնցքամարտի աշխարհի ֆեդերացիայի նախագահ |
● Բռնցքամարտի աշխարհի ֆեդերացիայի փոխնախագահ |
● Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն |
Ռոլանդ Շառոյան ● Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող |
Սմբատ Լպուտյան ● Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ |
![]() Իգոր Տեր–Հովհաննիսյան ● Հեռացատկի աշխարհի ռեկորդակիր, օլիմպիական խաղերի մրցանակակիր |
● Միջազգային մարզական գործիչ |
Յուրի Վարդանյան ● Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ռեկորդակիր |
Մարինա Բուլատովա ● Ուկրաինայի ազգային օլիմպիական ակադեմիայի նախագահ |
Սերգեյ Սեյրանով ● Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ռեկտոր |
● Սիբիրի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի ռեկտոր |
Դևիդ Վալեշինսկի ● Օլիմպիական պատմաբանների միջազգային ասոցիացիայի նախագահ |
Զակիրյանով Կայրաթ Կայրուլինի ● Ֆիզիկական կուլտուրայի և ապորտի համալասարանների միջազգային |
Եվգենի Իմաս ● Ուկրաինայի ֆիզիկական կրթության և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր |
Էյջի Տագուչի ● Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան |
Լևոն Արոնյան ● Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն |
Արմեն Նազարյան ● Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն |
Սերգեյ Բոնդարենկո ● Լեգենդար «Արարատ–73» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան |
Շամիլ Տարպիշև ● ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահ |
Ջոնգ Բինգշու ● Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մայրաքաղաքային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր |
Նորություններ
ՀՖԿՍՊԻ–ում էին Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի աշակերտները
ՀՖԿՍՊԻ-ում հյուրընկալել ենք Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտներին։ Ճանաչողական…
Սեմինար՝ «Թմրամիջոցների գործածման վնասակար հետևանքները, առկա հիմնախնդիրները» թեմայով
Ուսանողների, դասախոսների և լրացուցիչ–շարունակական կրթության դասընթացների մասնակիցների համար ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան լսարանում…