● «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ինստիտուտի կոլեգիալ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմին է, որն իրականացնում է օրենքով, ինստիտուտի կանոնադրությամբ նախատեսված և հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորություններ:
Խորհրդի իրավասություններից են մասնավորապես՝
● աշխատակարգի հաստատումը.
● ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
● ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը,
● ինստիտուտի գործունեության ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը, կառուցվածքի հաստատումը, հաստիքացուցակի հաստատումը,
● իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը։
● Խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով, ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան և բաղկացած է 20 անդամներից։
● Աշխատանքները կանոնակարգվում են ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կարեն Գիլոյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Կրթություն
● 1996-2000 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
● 1987-1993 թթ. ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
● 2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
● 2020 թ. մինչ օրս ՀՖԿՍՊԻ դասախոս
● 2018 թ. Բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ
● 2016-2020 թթ. Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար
● 1996-2016 թթ. Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան
● 2007-2014 թթ. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար
● 2005 թ. մինչ օրս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
● 2002-2019 թթ. Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,
● 2019-2021 թթ. Նախագահի տեղակալ
● 2000 թ. մինչ օրս Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ
● 1995 թ. «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող
● 1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը
● Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:
Պարգևներ
● 2019 թ.-ին Համահայկական խաղերի բացման արարողության և կազմակերպչական աշխատանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
● 2016 թ.-ին Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
● 2015 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ
● 2010 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով
● 2007 թ.-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով
Այլ տվյալներ
● 1988-1989 թթ. ծառայել է բանակում. ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար
● Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:
● 2024թ. դեկտեմբերի 10, թիվ 13 նիստ
● 2024թ. հոկտեմբերի 21, թիվ 12 նիստ
● 2024թ. մայիսի 15, թիվ 11 նիստ
● 2024 թ. մարտի 15, թիվ 10 նիստ
● 2023 թ. դեկտեմբերի 28, թիվ 9 նիստ
● 2023 թ. դեկտեմբերի 11, թիվ 8 արտահերթ նիստ
● 2023 թ. նոյեմբերի 14, թիվ 7 նիստ
● 2023 թ. հոկտեմբերի 05, թիվ 6 նիստ
● 2023 թ. հունիսի 29, թիվ 5 նիստ
● 2023 թ. հունիսի 07, թիվ 4 նիստ
● 2022 թ. հունվարի 19, թիվ 2 նիստ
● 2022 թ. հունվարի 12, թիվ 1 նիստ
● 2021 թ. փետրվարի 15, թիվ 2 նիստ
● 2021 թ. հունվարի 11, թիվ 1 նիստ
● 2020 թ. հուլիսի 1, թիվ 1 նիստ
● 2020 թ. հունիսի 29, թիվ 2 նիստ
● 2020 թ. հունվարի 17, թիվ 1 նիստ
● 2019 թ. դեկտեմբերի 11, թիվ 3 նիստ
● 10.08.2023 թ․, Որոշում 10-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանին փոխհատուցում տրամադրելու մասին
● 29.06.2023 թ․, Որոշում 7-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամում հանձնախումբ ձևավորելու մասին
● 19.01.2023 թ․, Որոշում 2-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու մասին
● 11.01.2021 թ․, Որոշում 1-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին
● 11.01.2021 թ․, Որոշում 2-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին
● 11.01.2021 թ․, Որոշում 3-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին
Նորություններ
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր է ընտրվել Տիգրան Սիմոնյանը
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 10–ի…
Միջոցառում՝ նվիրված մեդիտացիայի համաշխարհային օրվան
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հյուրընկալել ենք Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և…
Հայտարարություններ
Քոլեջի ուսանողների ուսման վարձի զեղչի դիմումներն ընդունվում են մինչև հունվարի 20–ը
Հարգելի´ ուսանողներ,…