Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային 3–րդ հանդիպումը Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) պատվիրակության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, բուհի ռազմավարական զարգացման և ֆինանսական ոլորտները համակարգող պատասխանատուների, ինչպես նաև որակի ապահովման բաժնի և տվյալագիտության կենտրոնի ղեկավարների հետ հյուրերը քննարկել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ձևավորվող կրթական կլաստերի գիտահետազոտական գործունեության ռազմավարության տեսլականը։

Հյուրերը ծանոթացել են ինստիտուտում գործող «Սպորտ ԼԱԲ» գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, այնտեղ իրականացվող գիտահետազոտական ուղղություններին։