Սպորտի տվյալագիտության կենտրոնը (ՀՖԿՍՊԻ–ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոն») հրավիրում է մոտիվացված և նախաձեռնող երիտասարդների միանալ կենտրոնի թիմին որպես կամավորականներ։
Եթե դու հետաքրքրված ես սպորտով, տվյալների վերլուծությամբ, տեխնոլոգիաներով կամ պարզապես ցանկանում ես ձեռք բերել նոր փորձ և հմտություններ, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

Պարտականություններ
Տվյալների հավաքագրում և մշակում
Մասնակցություն հետազոտական և վերլուծական նախագծերին
Աջակցություն միջոցառումների կազմակերպմանը
Թիմային համագործակցություն տարբեր ուղղություններով

Պահանջներ
Հետաքրքրվածություն սպորտի և տվյալագիտության նկատմամբ
Պատասխանատվություն և կազմակերպվածություն
Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
Հիմնական համակարգչային գիտելիքներ

Մենք առաջարկում ենք
Գործնական փորձ տվյալագիտության ոլորտում
Նոր գիտելիքներ և հմտություններ
Մասնագիտական կապերի ընդլայնում
Վկայական մասնակցության ավարտին

Դիմելու համար ուղարկիր համառոտ ինքնակենսագրականդ (CV) և մոտիվացիոն նամակը։

Միացի՛ր մեզ և զարգացի՛ր սպորտի ու տվյալագիտության խաչմերուկում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077-03-77-07 հեռախոսահամարով կամ գրել anahit.krdyan@sportedu.am էլ․հասցեին։