Բակալավրիական կրթությունը իրականացվում է ՀՖԿՍՊԻ երկու ֆակուլտետներում` Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետ, և Մարզչամանկավարժական ֆակուլտետ։
Կազմված Բակալավրիական ծրագրերի ուսումնական տարեկան օպերատիվ պլանները ենթարկվում են հաստատված նորմատիվային բազային և առարկաները արտացոլված են համապատասխան կրեդիտներով:
Բակալավրիական կրթություն ստանալու համար պետք է հավաքել 240 ակադեմիական կրեդիտ: Առկա ուսուցման համակարգում յուրաքանչյուր ուսումնական տարվա համար պարտադիր նախապայման է 60 ակադեմիական կրեդիտը:
Ուսուցումն իրականացվում է և առկա և հեռակա տարբերակով
Ուսման տևողությունը առկա ուսուցման համակարգում 4 տարի է, հեռակա ուսուցման համակարգում՝ 5 տարի:
Ուսուցումն իրակացվում է հետևյալ կրթական ուղղություններով և մասնագիտություններով.
1. Մասնագիտական մանկավարժություն
• Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
• Ֆիզիկական դաստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
2. Սպորտ
• Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա
3. Լրագրություն
• Լրագրություն
Առկա ուսուցման համակարգում վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը `
Մասնագիտական մանկավարժություն 420000 ՀՀ դրամ
Առողջարարական ֆիզիկական կուլտուրա՝ կինեզիոլոգիա 480000 ՀՀ դրամ
Մարզական լրագրություն 410000 ՀՀ դրամ
Հեռակա ուսուցման համակարգում վճարովի առանց տարկետման իրավունքի ուսանողների տարեկան ուսման վճարի չափը ` բոլոր կրփական ծրագրորում կազմում է 340 000 ՀՀ դրամ։