Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2025 թվականի միջոցառումների շրջանակներում երիտասարդ դեսպանների 65-րդ միջազգային նստաշրջանին Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան ներկայացրել են ՀՖԿՍՊԻ-ի մագիստրանտ Ելենա Հայկազունին և ՄՕԱ–ի կողմից որպես համակարգող հրավիրված՝ ՀՖԿՍՊԻ–ի դասախոս Արման Ավետիսյանը:

Այս տարվա նստաշրջանի հիմնական թեման էր՝ «Սպորտի ապագան», իսկ որպես նստաշրջանի հատուկ թեմա էր ընտրվել՝ «Օլիմպիական շարժում և արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեման:

ՀՖԿՍՊԻ–ի ներկայացուցիչները մասնակցել են նստաշրջանի ընթացքում կազմակերպված քննարկումներին, հանդես են եկել տվյալ թեմաների վերաբերյալ պրեզենտացիաներով։ Ելենա Հայկազունին և Արման Ավետիսյանը մասնակցել են նաև նստաշրջանի մասնակիցների համար կազմակերպված մարզական միջոցառումներին։