ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի կողմից անցկացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի ամփոփիչ փուլը։

Դասընթացները վարել են համապատասխան վերապատրաստում անցած ՀՖԿՍՊԻ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, Մարզական լրագրության ամբիոնի վարիչի ժ/պ Արևիկ Բաղդասարյանը և Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանը:

Ավարտական–ամփոփիչ հանդիպմանը ուսանողները, կիրառելով դասընթացների ընթացքում ձեռք բերած ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ իրենց գիտելիքները, ներկայացրել են ռազմակիրառական նշանակության (start–up) նախագծեր՝ մեդիագրագիտության, ուսանողների մոտիվացիայի բարձրացման, սոցիալական տուրիզմի, արշավների ակումբի ստեղծման վերաբերյալ։