Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի և «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» հայաստանյան գրասենյակի («ԱՅ ԷՖ Ի ԷՍ») տնօրեն Ժերոմ Լեյրոյի կողմից ստորագրված հուշագրով սկիզբ դրվեց «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրմանը՝ ՀՖԿՍՊԻ–ում։

Դասընթացի շրջանակներում ՀՖԿՍՊԻ ուսանողները կզինվեն ժողովրդավարական սկզբունքների ամրապանդման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ջուլի Պեկովսկին։

«Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացը կներդրվի նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Գորիսի պետական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի «Հայբուսակ» համալսարանում։