Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2025 թվականից գործում է տարածաշրջանում միակ սպորտային տվյալագիտության կենտրոնը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տվյալների հավաքագրման և վերլուծության կառավարման կենտրոն»։
Կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է ձևավորել գիտական, կրթական և վերլուծական հարթակ՝ ապահովելով սպորտի ոլորտի համակարգային զարգացումը։
Կենտրոնում ստեղծվելու է սպորտային տվյալների միասնական թվային բազա, մշակվելու է մարզական արդյունքների վերլուծության և գնահատման մեթոդաբանությունը, աշխատանքներ են տարվելու տվյալների պաշտպանության և էթիկական վերահսկման համակարգի ներդրման նպատակով։
Կենտրոնի գործունեությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Նրա գործունեությունն ուղղված է՝
• սպորտային մրցունակության բարձրացմանը,
• պետական սպորտային քաղաքականության արդյունավետության աճին,
• երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը,
• գիտության և սպորտի ինտեգրմանը։
Թիրախային շահառուներ
• Պետական կառույցներ
• Սպորտային ֆեդերացիաներ
• Մարզական ակումբներ
• Մարզիչներ
• Մարզիկներ
• Ուսանողներ և հետազոտողներ
Սպասվող արդյունքները
• Ազգային սպորտային տվյալների բազայի ձևավորում
• Մարզական արդյունքների գիտական հիմնավորում
• Վնասվածքների նվազեցում
• Կառավարման արդյունավետության բարձրացում
• Միջազգային գիտական համագործակցության ընդլայնում
Կենտրոնը համագործակցության է հրավիրում Հայաստանում գործող մարզական ֆեդերացիաներին և կազմակերպություններին, պատրաստ՝ ցուցաբերելու խորհրդատվական և մեթոդաբանական աջակցություն։

