Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ-ի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի 4–րդ մրցութի մասնակիցների պարգևատրման արարողությունը։
Կրթամրցանակի մրցույթի հանձնախմբում ընդգրկված էին ՀՖԿՍՊԻ–ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտորներ՝ Տիգրան Պետրոսյանը, Վարդան Սմբատյանը, դեկաններ՝ Էրիկ Մարտիրոսյանը, Արտակ Ստեփանյանը, Արտաքին կապերի և ռազմավարական զարգացման վարչության պետ Անժելա Նուշիկյանը, ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Չիլոյանը, մրցույթի կազմակերպիչ՝ «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, Սևակ Մնացականյանի ընկերները, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը և կինը։
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՖԿՍՊԻ–ի 4–րդ կուրսի ուսանողներ Ժենյա Կիրակոսյանը, Արմինե Խաչատրյանը և մագիստրանտ Աննա Ավետյանը։
Նախքան մրցույթի արդյունքները հայտարարելը ուսանողները նհանդես են եկել Սևակ Մնացականյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ելույթներով, ի նշան խորին ակնածանքի Արցախյան պատերազմում իր կյանքը զոհաբերած նահատակ մարտիկի։
Ծանոթանալով կրթամրցանակին հավակնող ուսանողների առաջադիմությանը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը հավաստող փաստաթղթերին, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերող գիտելիքներին, հանձնախմբի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի 4–րդ մրցույթում 1–ին տեղը զբաղեցրել է Արմինե Խաչատրյանը, 2–րդ տեղը՝ Աննա Ավետյանը և 3–րդ տեղը՝ Ժենյա Կիրակոսյանը։
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։
Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://shorturl.at/YJcXq

