Հարգելի՛ ուսանողներ, եթե հանդիսանում եք ուսման վարձի զեղչային համակարգի ստորև ներկայացված սոցիալական խմբերից որևէ մեկի շահառու և 2024-2025 ուսումնական տարվա 1–ին կիսամյակի համար չեք ներկայացրել ուսման վարձի զեղչային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ հիմնավորումները, ապա խնդրում ենք մինչև մարտի 21–ը ՀՖԿՍՊԻ–ի Բակալավրիատի բաժին ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։

          • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ուսանողներ։

          • Մարտական գործողություններին մասնակցած բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով սովորող ուսանողներ։

          • ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած բակալավրի կամ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրով ուսանողներ։