ՀՖԿՍՊԻ-ի Որակի ապահովման բաժնի ղեկավար Գագիկ Քթրյանը մասնակցել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի ներկայացուցիչների համար կազմակերպված աշխատաժողովին և ներկայացրել՝ ՄԿԾ-ների աուդիտի ՀՖԿՍՊԻ–ի փորձը։
Գագիկ Քթրյանը նշել է, որ բուհում ՄԿԾ-ների մշտադիտարկումը զուգորդվում է Որակի ապահովման բաժնի կողմից իրականացվող ամբիոնային աուդիտով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ամբողջական պատկերացում կազմել առկա խնդիրների և բարելավման ուղղությունների մասին։
Աշխատաժողովում քննարկվել են բուհերում աուդիտի իրականացման ձևաչափերը, մասնավորապես՝ յուրաքանչյուր բուհի առանձնահատկությունով պայմանավորված աուդիտի առանձին ձևաչափի կամ բոլորի համար համընդհանուր ձևաչափի կիրառման անհրաժեշտությունը։
Ելույթ ունենալով աշխատաժողովում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ համաձայն Եվրոպական որակի ապահովման չափանիշների ու ուղեցույցների բուհերն իրենք են պատասխանատու ՄԿԾ-ների իրականացման և դրանց որակի համար և շեշտել վերջինիս շարունակաբար բարելավման կարևորությունը։