Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվիրակությունը, ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանի գլխավորությամբ, մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառմանը և ղեկավար կազմի ընտրությանը։
Ուսանողական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվողների շարքում էին նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և բուհի դասախոսներ՝ Ռաֆիկ Սեվգուլյանը, Գագիկ Հակոբյանը, Հարություն Մելքոնյանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ուսանողական մարզական ֆեդերացիայի հոբելյանի կապակցությամբ Երևանում գտնվող Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռուշեկը և գլխավոր քարտուղար Մատյաշ Պեչովնիկը։
Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Հովհաննես Գաբրիելյանը։