Մարզախաղերի ամբիոնում տեղի է ունեցել Արցախյան պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտ Սամվել Խաչատրյանի 4–րդ հուշամրցաշարը (3X3 բասկետբոլ):
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) և ՀԱՊՀ–ի քոլեջի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) թիմերը։
Մինչև մրցումները Սամվել Խաչատրյանի ընտանիքի անդամների և ընկերների հետ Մարզախաղերի ամբիոնի դասախոսներն այցելել են Եռաբլուր և ծաղիկներ դրել զոհված մարզիկի շիրիմին։
Սամվել Խաչատրյանի 4–րդ հուշամրցաշարի հաղթող է դարձել ՀԱԱՀ–ի թիմը, 2–րդ տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ–ի թիմը, իսկ 3–րդ տեղը՝ ՀՊՏՀ–ի թիմը։
Հաղթող թիմին պարգևատրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանը և Սամվել Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը։