Տեղի ունեցավ օգոստոսի 19-ից 31-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացած Համալսարանական սպորտի միջազգային փառատոնին մասնակցած ՀՖԿՍՊԻ–ի պատվիրակության անդամների պարգևատրման արարողությունը։
Ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը պատվոգրեր հանձնեց Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ոսկե մեդալակիրներ Ռուսլան Ասլիկյանին (բռնցքամարտ), Հայկ Ալաբերքյանին (բռնցքամարտ), ոսկե և բրոնզե մեդալակիր Վարսենիկ Մանուչարյանին (լող), արծաթե մեդալակիր Արշավիր Բաղրամյանին (սամբո), բրոնզե մեդալակիրներ Համլետ Հարությունյանին (բռնցքամարտ) և Արամ Աղաջանյանին (սամբո)։ Տիկին Նուշիկյանը շնորհակալագրեր հանձնեց նաև մարզիչներ Վարդան Ներսեսյանին (բռնցքամարտ) և Էդուարդ Ասլանյանին (սամբո)։
ՀՖԿՍՊԻ–ի ուսանող–մարզիկները մասնակցել են բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող մարզաձևերում:
Պատվիրակության ղեկավարը Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն էր։