ՀՖԿՍՊԻ–ի Ուսանողական գիտական ընկերության անդամների համար դասախոսությամբ հանդես եկան արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր, Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի (ՀԱՕԱ) փոխնախագահ Անժելա Նուշիկյանը և ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ՀԱՕԱ–ի դեկան Լուսինե Ստեփանյանը։
Բանախոսներն ուսանողների հետ կիսվել են տարբեր տարիներին Միջազգային օլիմպիական ակադեմիայի կողմից կազմակերպված նստաշրջաններին՝ որպես ՀԱՕԱ–ի ներկայացուցիչներ, իրենց մասնակցության փորձով, խոսել են Միջազգային օլիմպիական ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերում ուսանողների ընդգրկվելու ընթացակարգի ու մասնակցության առավելությունների մասին, տեղեկացրել են, որ ՀԱՕԱ–ն Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացնում է օլիմպիական գաղափարախոսության տարածում և այլ օլիմպիական կրթական ծրագրեր։