Այսօր ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Ալբերտ Մնացականյանի անվան լսարանում տեղի ունեցավ մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։
Արարողությանը ներկա էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը, արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա նուշիկյանը, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը, Առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան Վարդան Աբովյանը, պրոֆեսորադասախասական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ։
Ներկաներին ողջունեց և շրջանավարտներին շնորհավորեց ռեկտոր Խիթարյանը՝ մաղթելով նրանց նպատակների իրականացում:
«ՀՖԿՍՊԻ–ի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում և արտերկրում՝ բարձր պահելով մեր բուհի անունը։ Վստահ եմ, որ այսօրվա շրջանավարտների շարքերում նույնպես կան իրենց գործի նվիրյալներ, ովքեր մեր բուհում ստացած իրենց գիտելիքները, մասնագիտական կարողություններն ու հմտությունները հաջողւթյամբ կներդնեն իրենց հետագա գործունեության մեջ»,– իր խոսքում նշեց ռեկտորը։