Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյանի անվան կրթամրցանակի մրցութային հանձնաժողովի նիստը։
Մրցույթին մասնակցել են ՀՖԿՍՊԻ 3–րդ կուրսի ուսանողներ Արփինե Մնացականյանը, Նատալյա Համբարձումյանը, Գոռ Հովսեփյանը և 5–րդ կուրսի ուսանող Լիլիթ Արզումանյանը։
Հանձնաժողովի անդամները՝ ՀՖԿՍՊԻ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, Սևակ Մնացականյանի ընտանիքի անդամները, ընկերները, միջոցառման նախաձեռնող՝ «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը, ուսումնասիրել են կրթամրցանակի հավակնորդների առաջադիմությունը, սպորտային, մասնագիտական և կամավորական ակտիվությունը, ինչպես նաև Սևակ Մնացականյանի գործունեության վերաբերյալ գիտելիքները, որից հետո փակ գաղտնի քնեարկությամբ կայացրել են իրենց ընտրությունը։
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։
Հաղթողի անունը կհայտարարվի ավելի ուշ՝ հանդիսավոր արարողության ժամանակ։