«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը (կրճատ՝ ՀՖԿՍՊԻ, նախկին անվանումը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ) հիմնադրվել է 1945 թ. հուլիսի 21-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդի որոշմամբ։
Հիմնադրման պահին ՀՖԿՍՊԻ–ն ունեցել է 114 ուսանող, 13 ամբիոն, 26 դասախոս: 1948 թ. առաջին 42 շրջանավարտները ստացել են ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում:
Ինստիտուտի առաջին ռեկտորն է Հայկ Փարսադանյանը, հետագայում այդ պաշտոնը զբաղեցրել են Աղասի Չարչօղլյանը, Լորիս Քալաշյանը, Հրաչ Թոփալյանը և Ռոբերտ Գալստյանը, Վահրամ Առաքելյանը: 2019 թվականից բուհը ղեկավարում է Դավիթ Խիթարյանը։
Ինստիտուտի ուսանողները և շրջանավարտները մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներում:
Օլիմպիական խաղերին ինստիտուտի ուսանողներն ու շրջանավարտները նվաճել են 10 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ:
2015 թվականին բուհում կազմակերպվել և անցկացվել է «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» խորագրով միջազգային գիտական կոնգրեսը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասնագետներ, Եվրասիական օլիմպիական ասոցիացիայի անդամ բուհերի ներկայացուցիչներ։
2016 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական  ինստիտուտի իրավական կարգավիճակը փոխվեց դառնալով՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ։
Բուհում սովորող ուսանողների թիվը շուրջ 2500 է: Մենք պատրաստում ենք ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներ և մարզիչներ տարբեր մարզաձևից, առողջարարական և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետներ, մարզական լրագրողներ, կինեզիոլոգներ, սպորտային հոգեբաններ, սպորտի կառավարիչներ, մարկետոլոգներ:
Ըմբշամարտի զարգացման գործում ունեցած հատուկ վաստակի համար ինստիտուտը պարգևատրվել է դիպլոմով և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ոսկե մրցանակով, ինչպես նաև արժանացել է ՄՕԿ-ի և Օլիմպիական ակադեմիայի «Սպորտը և համերաշխությունը» մրցանակին:
Մեր բուհում աշխատում են 4 դոկտոր, 61 գիտությունների թեկնածու, 12 պրոֆեսոր և 53 դոցենտ։
Բուհը ֆիզիկական կուլտուրայի համալսարանների միջազգային ասոցիացիայի անդամ է: Ինստիտուտն այն կենտրոնն է, որի բազայի վրա գործում է Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիան, որը հանդիսանում է Միջազգային օլիմպիական ակադեմիայի անդամ, իսկ 2020 թվականի հունվարից նաև Եվրոպական օլիմպիական ակադեմիայի անդամ է։
2022 թվականից սկսել է գործել ՀՖԿՍՊԻ հենակետային «Սպորտուս» քոլեջը, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթություն 4 մասնագիտացումներով՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ, զբոսաշրջություն, բուժական մերսում և թիկնապահական գործ։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՖԿՍՊԻ–ի առաքելությունն է՝ ապահովել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտը սպասարկող  ոլորտների մրցունակ ու որակյալ մասնագետներ՝ նպաստել գիտելիքների ստեղծմանն ու փոխանցմանը, անձի շարունակական զարգացմանը, մարդկային ներուժի ձևավորմանը և տարածաշրջանում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու խթանմանը:

ՏԵՍԼԱԿԱՆ

ՀՖԿՍՊԻ–ին  հավակնում է դառնալ տարածաշրջանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այդ  ոլորտները սպասարկող մասնագետների պատրաստման, կրթական և գիտահետազոտական գործունեություն ծավալող առաջատար բուհ:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր
Դավիթ Խիթարյան
Հեռախոս +374 10 55 33 10 (100)
Էլ. hասցե` rector@sportedu.am

 

 

 

 

Մասնագիտական կրթություն
2019թ. Մասնակցություն «Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրներն և մարտահարավերները» թեմայով միջազգային աշխատաժոխովի
2018թ. Մասնակցություն ձյուդոյի եվրոպական միության մրցավարական և մարզչական սեմինարի
2017թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Վալերի Դվույնիկովի գլխավորությամբ
2016թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Ալեքսանդր Յացկևիչի գլխավորությամբ
2015թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Անդրեյ Շտուրբաբինի գլխավորությամբ
2007թ. Մասնակցություն ձյուդոյի մարզչական սեմինարի Կազուշի Կավագուչիի գլխավորությամբ
2000թ. Մասնակցություն մարզչական սեմինարի, Իտալիա
1990-1992թթ. Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ՝ լրագրող-ֆոտոթղթակից
1988-1992թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գերազանցության դիպլոմ՝ ձյուդոյի մարզիչ–մանկավարժ որակավորմամբ
1987-1988թթ. ՀՍՍՀ Երևանի միջնակարգ պրոֆտեխնիկական թիվ 8 ուսումնարան
1977-1987թթ. Մ. Մանուշյանի անվան ֆրանսերեն թեքումով թիվ 48 դպրոց

Աշխատանքային փորձ
2021թ․ հունվարից «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր
2019-2021թ. հունվար «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2004թ.-2019թ.  Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչ, դասախոս
01.04.2008թ․-13.11.2008թ․ «ՄԻԿԱ» մարզական համալիր, մարզիչ
2007թ.-2019թ. Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ
01.03.2006թ.-02.08.2006թ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն
1999-2000թթ. «Սևան»ԳՄԸ հանրապետական խորհուրդ, ուսումնասպորտային բաժնի ավագ հրահանգիչ
1999-2006թթ. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ
1998-1999թթ. ՀՀ ազգային հավաքականների կենտրոն, ձյուդոյի մարզիչ
1998-1998թթ. Օլիմպիական պատրաստության կենտրոն, ձյուդոյի մարզիչ
1996-1999թթ. «Հայաստան» ՄՄ Երևանի Ձյուդո-սամբոյի ՕՀՄԴ, մարզիչ
1992-2005թթ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ըմբշամարտի ամբիոնի ձյուդոյի տեսություն և մեթոդիկա առարկայի դասախոս, ավագ դասախոս
1991-1996թթ. Խորհրդային շրջանի ժողկրթբաժնի թիվ 2 մարզադպրոց, մարզիչ, ավագ մարզիչ
1987-1988թթ. Երևանի ավտոգործարան, խառատ

Մարզական կարիերա
1980-1993թթ. ՀՀ չեմպիոն, Համամիութենական մրցաշարերի մրցանակակիր, ԽՍՀՄ ուսանողական խաղերի 3-րդ մրցանակակիր (թիմային)

Հասարակական աշխատանք
2017թ. մինչև օրս «Կազախ Կուրեսի ֆեդերացիա» մարզական հասարակական կազմակերպության նախագահ
2013-2017թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
2010-2017թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ
2003թ. մինչև օրս «Զեյթուն» մարզական ակումբի նախագահ
2005-2010թթ. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ
1995-2005թթ. ՀՀ ձյուդոյի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ
1994-1995թթ. ՀՀ ձյուդոյի կանանց հավաքականի ավագ մարզիչ

Գիտական հրապարակումներ
1997-2020թթ. Հեղինակ ավելի քան 12 գիտական հոդվածների
2017թ. Հեղինակ «Ձյուդո» ուսումնական ձեռնարկի
2020թ․ «About the issue of RA educational system governance models reprogramming» հոդվածի հեղինակ, տպագրությունը՝ «Գիտական ժառանգություն» Հունգարական ամսագրում
2020թ․ «About the continuous education of physical culture in Armenia» հոդվածի հեղինակ, տպագրությունը՝ Սլովակիայի միջազգային գիտական ամսագրում
2020թ․ «Ձյուդոն դեռահասների բուլինգի կանխարգելման համակարգում» հոդվածի հեղինակ, ամսագիր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ»
2020թ․ «Մարդու մկանային ուժը․ տարիքը, մարզման ազդեցությունը, մշակման մեթոդիկան», մենագրություն, հեղինակային տպագրություն
2020թ․ «Հայաստանի Հանրապետությունում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացման հիմնախնդիրները», Պարբերական՝ Գիտությունը սպորտում․ արդի հիմնախնդիրները N1
2020թ․ «Институт физической культуры как кузница подготовки научно-педагогических кадров в Армении»  Պարբերական՝ Գիտությունը սպորտում․ արդի հիմնախնդիրները N2
2021թ. ՀՀ ԿԳՄՍ ԳՊԿ–ի կողմից տրամադրված Դրամաշնորհային ծրագիր ՝ «Ձյուդոն որպես բուլինգի կանխարգելման մոդել նախակրթական և հանրակրթական հաստատություններում»
2022թ. Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրվող Դրամաշնորհային աջակցություն մշակութային համայնքներին՝ «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճի վերանորոգման նախագիծ»-ի համար

Կոչումներ և պարգևներ
2021թ․ Ս. Ռախիմովի անվան Տաջիկստանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի պատվավոր դոկտոր
2020թ․ ՀՖՀՀ երախտագիտության մեդալ
2019թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտական խորհրդի 17.05.2019թ. Որոշմամբ շնորհվել է  պրոֆեսորի գիտական կոչում Մանկավարժություն մասնագիտությամբ: Հաստատված է ԲՈԿ կողմից արձանագրություն N 14, 22.07.2019 թ.:
2019թ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտական խորհրդի 29.11.2018թ. Որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում Մանկավարժություն մասնագիտությամբ: Հաստատված է ԲՈԿ կողմից արձանագրություն N2, 25.01.2019 թ.:
2013թ. Սև գոտի 5-րդ դան որակավորում
2012թ. Ձյուդոյի օլիմպիական կարգի մրցավար
2011թ. «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
2006թ. Սև գոտի 4-րդ դան որակավորում
2004թ. Մանկավարժական գիտությունների թեկնածու
2004թ. ՀՀ վաստակավոր մարզիչ
2003թ. Ձյուդոյի միջազգային կարգի մրցավար

Լեզուներ, այլ գիտելիքներ և նախասիրություններ
Օտար լեզուներ՝ Ֆրանսերեն՝ միջին, անգլերեն՝ միջին, ռուսերեն՝ լավ
Համակարգչային գիտելիքներ՝ MS Windows, Word, Excel, Access, Internet
Այլ նախասիրություններ՝ Ոտքով արշավ
1992-1993թթ. Ծառայություն ՀՀ ՊՆ ներքին զորքերում

Նորություններ

Ընդլայնվել է ՀՖԿՍՊԻ արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների աշխարհագրությունը

September 23, 2022

2022-2023 ուստարում ընդլայնվել է ՀՖԿՍՊԻ արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների աշխարհագրությունը։ Այս ուսումնական տարվա…

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի ողջույնի խոսքը

September 1, 2022

Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ Բոլորին և հատկապես առաջին կուսեցիներին շնորհավորում եմ սեպտեմբերի 1–ի՝ գիտելիքի…