Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացավ հանդիպում Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և գործընթացները համակարգող անձնակազմի հետ։

Հանդիպման նպատակն էր փորձի փոխանակման միջոցով ավելի արդյունավետ նպաստել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացների կազմակերպմանը և իրականացմանը։

Հանդիպում–քննարկմանը մասնակցում էին ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ։