ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանն այսօր հյուընկալել է ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանին և նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև 44–օրյա պատերազում զոհված ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Սևակ Մնացականյանի ծնողներին, կնոջը և «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանին։
Ռեկտորը շնորհակալություն է հայտնել Իրեն Ծատուրյանին հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ է հնարավոր դարձել իրականացնել Սևակի հիշատակին նվիրված կրթամրցանակաբաշխությունը։ Դավիթ Խիթարյանը շնորհակալություն է հայտնել նաև կրթամրցանակաբաշխության նախաձեռնող «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի նախահագ Արմինե Պետրոսյանին։ «Սակայն ամենամեծ երախտագիտությունս եմ ցանկանում հայտնել Սևակի ընտանիքի անդամներին հայրենասեր քաղաքացի կրթելու և դաստիարակելու համար։ Նման անհատների շնորհիվ է հարատև մեր հայրենիքի ապագան»,– նշել է ՀՖԿՍՊԻ ռեկտորը։
Սևան Մնացականյանի անվան կրթամրցանակին առաջին անգամ արժանացել է ՀՖԿՍՊԻ 2–րդ կուրսի ուսանողուհի Սյունե Սահակյանը։