Դիլիջանում այցելեցինք «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրով հայրենիքում գտնվող սփյուռքահայ պատանիներին։

Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ՀՖԿՍՊԻ մասնագետների պատրաստած մարզական միջոցառումներին։

Դիլիջանյան հանդիպումը մասնակիցների մոտ մեր բուհի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և իհարկե՝ սպորտով զբաղվելու լավ հնարավորություն էր։