Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալեցինք Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին (Nico Schermers)։
Դեսպանին ներկայացրեցինք բուհում իրականացվող կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները։ Պարոն Սխերմերսը հետաքրքրված էր «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացին մասնակցած ՀՖԿՍՊԻ–ի ուսանողների նախագծով և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել ուսանողներին (գույքով և հանդերձանքով) ծրագրի իրագործման ընթացքում։
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը դեսպանի հետ քննարկեց համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերային հարաբերությունների ձևավորման ուղղությամբ։