ՀՖԿՍՊԻ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը, Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի վարիչ Խաչիկ Հարությունյանը և Ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի վարիչ Վարդան Սմբատյանը, միջազգային համաձայնագրի շրջանակներում, մասնակցելով ՌԴ Չայկովսկու անվան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ակադեմիայի կողմից կազմակերպված «Սպորտային կարողություններով օժտված երեխաների ընտրության և հավաքագրման հիմնախնդիրները» թեմայով դասընթացներին և հաջողությամբ հանձնելով տեստային քննություններն արժանացել են վկայագրերի։
Մասնագիտական որակավորման բարձրացման վկայագրերն այսօր նրանց հանձնեց ռեկտոր Դավիթ Խիթարյանը։