Համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվան Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի (Սանկտ-Պետերբուրգ) միջև։
Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Սանկտ–Պետերբուրգի համալսարանի ռեկտոր Սերգեյ Պետրովը։
Երկու բուհերը համագործակցելու են կրթական, գիտական, կրթա-դաստիարակչական ուղղություններով, իրականացվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունության ծրագրեր: