Հատուկ ձևավորված մրցութային հանձնաժողովը փակ քվեարկությամբ ընտրեց մեր բուհի շրջանավարտ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սևակ Մնացականյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի հաղթողին։

Մրցույթը կազմակերպել են «Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամը ՀՖԿՍՊԻ–ն։ Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։

Հաղթողին ընտրելիս հաշվի են առնվել մասնակցների առաջադիմությունը, գիտական ակտիվություն, մարզական հաջողությունները, Սևակի հայրենատիրության ճանաչումը և համախոհությունը և ուսանողի հասարակական ակտիվություն։ Կրթամրցանակի հավակնորդները ներկայացրել են նաև իրենց ինքնակենսագրական տվյալները,  մոտիվացիոն նամակ և մասնագիտական հաջողությունները վկայող նյութեր։

Շնորհավորում ենք կրթամրցանակին արժանացած ուսանողին՝ ում անունը կհայտարարվի Սևակ Մնացականյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։