Այսօր ՀՖԿՍՊԻ–ում հյուրընկալել ենք «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ–ի կողմից կազմակերպված «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնության մասնակիցներին։
Մասնակցելու համար հայտագրվել էին Վանանդի, Դարբնիկի, Կարմիրգյուղի, Չարենցավանի թիվ 6 միջնակարգ դպրոցների, Երևանի թիվ 100 և թիվ 20, ինչպես նաև Գավառի թիվ 1 և թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը։
Առաջնության նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածումը մտավոր սահմանափակումներ ունեցող՝ հատուկ մարզիկների շրջանում։
Միջոցառմանը ներկա է եղել ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը։