ՀՖԿՍՊԻ–ում գործող մանկավարժության 065 մասնագիտական խորհրդում տեղի ունեցավ Իլյա Խիպաշվիլու «Ֆուտբոլիստների մարզման և ընտրության համակարգչային մեթոդը» թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
7 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշվեց Իլյա Խիպաշվիլուն շնորհել (ԺԳ.00.02) «Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)» մասնագիտությամբ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և միջնորդել ՀՀ ԲՈԿ ին՝ հաստատելու մանկավարժության 065 մասնագիտական խորհրդի որոշումը։