«Հայ Ձմեռ պապ» լրագրողական բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հայտարարում ենք «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» կրթամրցանակի մեկնարկի մասին։

Կրթամրցանակը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՖԿՍՊԻ շրջանավարտ Սևակ Մնացականյանի հիշատակին։

Մրցանակը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակ 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տրամադրել ՀՖԿՍՊԻ այն ուսանողին/մագիստրոսին/ասպիրանտին (սկսած բակալավրիատի 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից), որն
բարձր առաջադիմություն,
գիտական ակտիվություն,
 մարզական հաջողություններ,
Սևակի հայրենասիրության ճանաչում, համախոհություն,
քաղաքացիական հանձնառություն /կամավորական աշխատանք, հասարակական ակտիվություն/,

Մասնակցելու համար մինչև 2022 թ․ մայիսի 24-ը armine.novruzyan@sportedu.am էլ․ հասցեով ուղարկել
CV-ն,
մոտիվացիոն նամակ,
 մասնագիտական հաջողությունները վկայող նյութեր։

Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է ինստիտուտի դասախոսական կազմի, փորձագետների, Սևակի ընտանիքի, բարերարների և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի ներկայացուցիչներից:

Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իրեն Ծատուրյանն է։