Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա, ապա մասնակցե՛ք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) հետ համագործակցության շրջանակներում մեկնարկող Աքսելերատոր 28 ծրագրին։

Ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստելով
          • Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
          • Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
          • Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
          • Գլոբալիզացված աշխարհում գործունեության միջազգայնացմանը,
          • Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը։

Հետաքրքրե՞ց, դիմե՛ք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև 2022 թ. մայիսի 15-ը հետևյալ հղումով` https://forms.office.com/r/kCZ5EpXiUz
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել acc28@ufar.am էլեկտրոնային հասցեով։