Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2022 թ. միջոցառումների ծրագրով նախատեսված միջազգային սեմինարներին և նստաշրջաններին, որոնք կկայանան Օլիմպիայում (Հունաստան) հետևյալ ժամկետներում՝
● 62-րդ միջազգային նստաշրջան երիտասարդ մասնակիցների համար (11․06-23․06 2022 թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ․ մայիսի 6–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ․ մայիսի 20–ը։
● 29-րդ միջազգային սեմինար՝ ասպիրանտների համար (07․09 – 26․09 2022թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ․ մայիսի 31–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ․ հուլիսի 20–ը։
● Մագիստրոսական կրթության 2022-2023 ուսումնական տարվա ծրագրին դիմելու ժամկետը 2022 թ․ ապրիլի 15–ից մայիսի 31–ն է։
Մասնակցել ցանկացողների համար ՄՕԱ-ի որևէ լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն) իմացությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՖԿՍՊԻ Միջազգային բաժին` հեռախոս 010 55 33 10 (122)։