ՀՖԿՍՊԻ–ում մեկնարկում է 2022-2023 ուսումնական տարվա անվճար հիմունքով, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը՝
● ԺԹ.00.01 Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն
● Գ.00.09 Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտություններով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
● Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)
● Բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
● Օտար լեզու (TOEFL) առարկայի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
● Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ (առնվազն 20 տպագրական էջի սահմաններում)
● Ինքնակենսագրություն
● Երեք լուսանկար (3 x 4 չափի)
● Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ:
● Ասպիրանտուրայի ընդունելության Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտության քննությունը կանցկացվի հունիսի 21-ին։
● Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն մասնագիտության ընդունելության քննությունը՝ հունիսի 23-ին:
Դիմումները ներկայացնել՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին Գայանե Թամրազյանին, հեռ.` 010 55 33 10 (164):