Դիմումներն ընդունվում են՝ 2022 թ․ ապրիլի 15-ից մայիսի 10-ը ներառյալ։
Դիմումները կարող եք լրացնել ինչպես բուհում, այնպես էլ առցանց։
Բուհ կարող եք այցելել աշխատանքային օրերին ժամը 9։00–ից մինչև 18։00–ը

Պահանջվող փաստաթղթեր՝
6 լուսանկար՝ 3×4 չափի
Անձնագիր և անձնագրի պատճեն
Ատեստատ և ատեստատի պատճեն /ստանալուց հետո պարտադիր ներկայացնել բուհ/
Կցագրման վկայական, իսկ զինվորական ծառայությունից զորացրվածները՝ զինվորական գրքույկ և տեղեկանք զինկոմիսարիատից
Վճարման կտրոն /յուրաքանչյուր քննության համար անհրաժեշտ է վճարել 1500 դրամ 11817065324000 հաշվեհամարին (վճարել բանկում)/

Հարցերի դեպքում՝ 010 55 04 53; 010 55 33 10 /306/

Առցանց դիմումները լրացվում են www.dimord.am կայքում։

Դիմորդների ընդունելությունը ՀՖԿՍՊԻ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգում իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:

Ընդունելության տեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Ընդունելության ընթացակարգի մանրամասները ԿԳՄՍՆ կայքի դիմորդ բաժնում։