ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը որպես բանախոս մասնակցել է «Սպորտի միջազգային օր` հանուն զարգացման և խաղաղության» քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայզանդը, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը և «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը։
Միջացառման նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել սպորտում առկա խնդիրներին, ոլորտային կրթությանը և սպորտի մասսայականացմանը: