Այսօր համաձայնագիր ստորագրեցինք ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի հետ՝ սկիզբ դնելով միջազգային նոր համագործակցության։
Համաձայնագրի շրջանակներում ՀՖԿՍՊԻ ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի ուսանողների համար դասախոսություն կարդաց Ուրալի դաշնային համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի պրոֆեսոր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտի օլիմպիական կարգի մրցավար Սերգեյ Վիկտորի Նովակովսկին։
Թեման՝ «Լսողության խանգարում ունեցող մարզիկների մարզական պատրաստություն և վերականգնում»։
ՀՖԿՍՊԻ մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը, արդյունավետ համագործակցության համար պրոֆեսոր Նովակովսկուն շնորհակալագիր հանձնեց։
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը։